Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ամեն հինգերորդ երեխան ունի զգացմունքային խնդիրներ, իսկ ամեն յոթերորդի մոտ ախտորոշվում է հոգեկան խանգարում:
Բժիշկները նշում են, որ սա կապված է ուրբանացման, տեխնոլոգիական առաջընթացի ու բնությունից հեռանալու հետ: Բժիշկենրի կարծիքով՝ խոշոր քաղաքներում ապրող երեխաններն ավելի հաճախ են տառապում նյարդային հիվանդություններով, իսկ գյուղերում ապրող երեխաներն ավելի առողջ են լինում՝ չնայած բժշկական օգնության մատչելիության ցածր աստիճանի: Բնության և կենդանինիերի հետ անմիջական շփումը մարդկանց դրական հույզեր է հաղորդում և օգնում է ավելի հեշտությամբ հաղթահարել դժվարությունները: Այս փաստն առաջացրել է անիմիլոթերապիայի (շփում կենդանիների հետ) հանդեպ մեծ հետաքրքրության, որը դեռ 50-ականներից լայնորեն կիրառվում է Արևմուտքում՝ որպես հոգեթերապևտիկ մեթոդ:
Աշխարհում կան մի շարք ինստիտուտներ, որոնք ուսումնասիրում են կենդանիների ազդեցությունը մարդկանց վրա՝ կազմակերպելով մասնագիտացված կոնֆերանսենր և սեմինարներ:
Ահա անիմալոթերապիայիմի մի քանի տեսակներ, որոնք դրականորեն են ազդում մարդու վրա՝
Հիպոթերապիա (շփում ձիերի հետ): Ազդում է ֆիզիկական ընդհանուր զարգացման վրա, ստիպում է աշխատել մարմնի գրեթե բոլոր մկաններին և խթանում է օրգանիզմի ինքնավերականգնումը:
Կանիսթերապիա (շփում շների հետ): Ունի էմոցիոնալ և հոգեբանական ազդեցություն, օգնում է հաղթահարել վախերը, զարգացնում է շփման հմտություններ:
Դելֆինոթերապի (լող դելֆինների հետ): Նշանակվում են որպես ծանր հոգեբանական վնասվածքների հիանալի դեղամիջոց:
Ֆելինոթերապիա (շփում կատուների հետ): Հանում է ցավը, սթրեսը, լարվածությունը:
Ձկնավազանի մեջ ձկներին հետևելը հանգստացնում է նյարդային համակարգը և կենտնոնացնում է ուշադրությունը: