Պակիստանի իշխանությունները երկրում էլեկտրաէներգիայի անբավարարության խնդիրն ինչ-որ կերպ մեղմելու համար դիմել են բավական արտառոց քայլի։ Ինչպես նշում է tert.am-ը՝ հղում տալով The Telegraph-ին, պետական հաստատությունների աշխատողներին այսուհետ արգելվում է աշխատավայրում գուլպա կրել։

Իշխանություններն իրենց որոշումը պատճառաբանել են նրանով, որ գուլպա հագած մարդիկ ավելի շատ են շոգում, ուստի ավելի շատ են օդորակիչ միացնում և էլեկտրաէներգիա ծախսում։ Այժմ պակիստանցի բոլոր քաղծառայողները պարտավոր են նոր «դրես կոդի» համաձայն հանգնվել՝ իրենց հագուկապից լիովին բացառելով գուլպաները։

The Telegraph-ը նկատում է, որ Պակիստանում էլեկտրաէներգիայի խնդիրն այնքան սուր է, որ մի շարք քաղաքներում,այդ թվում նաև մայրաքաղաք Իսլամաբադում, ամեն օր հոսանքազրկումը տևում է 13-14 ժամ։