Ժնևի (Շվեյցարիա) բնակիչները յուրահատուկ համերգի ականատես են դարձել, գրում է tert.am-ը՝ հղում տալով Вести-ին։ Քաղաքի կենտրոնական փողոցում դաշնակահար Ալեն Ռոշեն օդում մի քանի ստեղծագործություն է նվագել։ Երաժշտական գործիքը վերամբարձ կռունկով բարձրացվել է մոտ 20 մետր, իսկ երաժիշտն ամրացված է եղել գոտիներով։

Ելույթը նվիրված է եղել Կարմիր Խաչի թանգարանի բացմանը, որի շենքը երկար ժամանակ վերակառուցվում էր։ Դասական երաժշտության սիրահարները՝ մոտ մեկուկես հազար մարդ, համերգից գոհ են մնացել։

Երաժշտություն գնահատողները նշել են, որ նման յուրահատուկ դիրքում գործիքի հնչեղությունն առանձնահատուկ գունավորում է ձեռք բերել։