Հայկական ծագում ունեցող եւ միջազգային ճանաչման հասած հայ ռեփեր R-Mean-ը իր երաժշտական ոճը որակում է որպես դեղ: Ավարտելով դեղագործական դպրոցը' ապագա ռեփերը հասկանում է, որ մարդկանց կարող է ավելի լավ բուժել ոչ թե բժշկության, այլ երաժշտության միջոցով: Նրան ոգեշնչել են Gangstarr-ը, Wu Tang Clan-ը, KRS One-ը, Tribe Called Quest-ը, Mobb Deep-ը, եւ, իհարկե, 2Pac-ը: Այնուամենայնիվ, նա խոստովանում է, որ ռեփում իր ամենա-ամենաները Նասն ու Էմինեմն են: R-Mean-ը “Open Wounds” երգի եւ դրան հաջորդած արշավի հիմնադիրն է. Հայոց ցեղասպանության ճանաչման թեման շատ կարեւոր է ռեփերի համար: “Ամեն ինչից կարեւոր եմ համարում իմ ազգի ներկայացումն աշխարհին: Պատմում եմ աշխարհին մեր պատմությունը, թե որտեղից ենք մենք գալիս եւ ուր ենք գնում”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:
Շարունակությունը՝ այստեղ: