Ամերիկյան փոփ կատարող, երգերի հեղինակ, դերասան, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսսեր Շերիլին Սարգսյանը, ով հայտնի է Շեր կեղծանունով (անգլերեն՝ Cher) ծնվել է ծնվել է 1946թ. մայիսի 20-ին, Քալիֆորնիայի Էլ Սենթրո քաղաքում:

Նրա մայրը, Ջորջիա Հոլտը, դերասանուհի էր: Հայրը, հայստանցի Ջոն (Կարապետ) Սարգսյանը՝ վարորդ: Երբ նա ծնվեց, ծնողները ամուսնալուծված էին, և Շերը իր հորը հանդիպել է 11 տարեկան հասակում: Դեռ մանուկ ժամանակներից, նա երազում էր դերասան դառնալ և աշխատում էր իր ստորագրության գեղեցկության վրա: 16 տարեկանում նա մեկնում է Լոս-Անժելես:

Երիտասարդ Շերիլին Սարգսյանը երազում էր մի օր արթնանալ տեսնելով իրեն շիկահեր և կապուտաչյա՝ այդպիսին էր 60-ականների կանացի իդեալը: Միակ սևահերը, որ հույս էր ներշնչում նրան՝ Օդրի Հեպբերն էր:

Շերի կարիերան սկսվեց երբ նա 17 տարեկան էր: Առաջին հաջողությունը եկավ 1965 թվականին, «I Got You Babe» երգով: Հետագայում Շերը ճանաչում գտավ ավելի շատ որպես անհատ կատարող, և դարձավ ամերիկյան հեռուստատեսությունում պոպուլյար «The Sonny and Cher Comedy Hour» շոու վարյետեի վարող, որի համար էլ արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի: Քննադատների կողմից լավ ընդունված դերը 1984 թվականին «Silkwood» ֆիլմում, նրան բերեց «Օսկար», «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» կատեգորիայում: Հետագա տարիներին Շերը նկարահանվել է մի շարք հաջողակ ֆիլմերում՝ «Mask»-ը 1985 թվականին Կաննի կինոփառատոնում նրան բերեց «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակը, իսկ «Moonstruck»-ում ունեցած իր դերի համար, նա պարգևատրվեց «Օսկարով», «Լավագույն կանացի դեր» նամինացիայում: Նույն ժամանակահատվածում, նրա մասնակցությամբ նկարահանվել են «The Witches of Eastwick» և «Mermaids» ֆիլմերը:

1962-ին, սրճարանում, Շերը հանդիպում է Սոննի (Սալվատորե) Բոնոյին, ով երաժշտական պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորի մոտ ասիստենտ էր աշխատում: Սոննին առաջարկում է նրան ապրել իր մոտ, որի փոխարեն Շերը պետք է հավաքեր բնակարանը և ճաշ պատրաստեր: Շուտով նրանց հարաբերությունները ավելի մտերիմ են դառնում և նրանք ամուսնանում են: Այն ժամանակ, Շերը, Ֆիլ Սպելտորի ստուդիայում աշխատում էր որպես բեկ-վոկալի սեսսիոն երգչուհի և մասնակցում էր այնպիսի դասական երգերի ձայնագրման ընթացքին, ինչպիսին են՝ «You’ve Lost that Loving Feeling» (The Righteous Brothers), «Da Doo Ron Ron» (The Crystals) և «Be My Baby» (The Ronettes): Շերի առաջին անհատական ձայնագրությունը տեղի ունեցավ 1964 թվականին «Ringo I Love You» երգով, որը նա ձայնագրվեց Բոննի Ջո Մեյսոն կեղծանունով, որովհետև Սպեկտորը համարում էր «Շերիլին» անունը բավարար «ամերիկյան» չէ:

1979-ին երգչուհին օրինական փոխում է իր անունը դառնալով «Շեր»:

1982 թվականին Շերը մեկնում է Նյու-Յորք, որպեսզի մասնակցի «Արի հինգի կողմերը հանդիպման Ջիմմի Դին, Ջիմմի Դին» Բրոդվեյյան ներկայացմանը: Նրա դերասանական խաղի մասին քննադատների դրական կարծիքներից հետո, Մայքլ Նիկոլսը նրան հրավիրում է նկարահանվելու «Սիլկվուդ» ֆիլմում: Երբ Շերը իմացավ, որ այդ ֆիլմի գլխավոր դերակատարը Մէրիլ Սթրիպն է, համաձայնեց նույնիսկ առանց կարդալու սցենարը: Այս դերի համար, Շերը արժանացավ «Օսկար» մրցանակի: 1985-ին, «Դիմակ» ֆիլմի նկարահանումից հետո, որտեղ Շերը խաղում էր հազվագյուտ հիվանդությունով հիվանդ դեռահասի մոր դերը, նա միանում է Դիմածնոտային խանգարումներով երեխաների օգնության ասսոցիացիային: 1987-ին Շերը մասնակցում է երեք ֆիլմերի նկարահանումների՝ «Կասկածյալը», «Իստվիկյան կախարդները» և «Լուսնի իշխանությունը», որի մեջ կատարած իր դերի համար էլ ստանում է «Օսկար» մրցանակ:

Փոփ երգչուհի Շերիլին Սարգսյանը դարձել է ամերիկյան հիթ-շքերթի պատմության մեջ առաջին կատարողը, ով շքերթի առաջին հորիզոնականներն իրեն է ենթարկել վեց տասնամյակ անընդմեջ: Իմանալով պատմական ռեկորդի մասին՝ Շերը «Billboard»-ին ասել է. «Որտեղի՞ց են հայտնվել վեց տասնամյակները, եթե ես ընդամենը 40 տարեկան եմ»: Իրականում երգչուհին, ում գործունեությունը երգարվեստում սկսվել է 1960-ականներին: Նշենք, որ առաջին անգամ Շերն ամերիկյան շքերթը գլխավորել է 1965թ. օգոստոսի 14-ին՝ «I Got You Babe» երգով:

Թողարկել է շուրջ 40 երաժշտական սկավառակ, նկարահանվել է շուրջ 20 ֆիլմերում: Արժանացել է 1 Օսկարի, 1 Գրեմիի, 1 Էմիի, 3 Ոսկե Գլոբուսի և այլ հեղինակավոր մրցանակների: 2010թ. խաղացել է «Ծաղրածու» ֆիլմում' Քրիստինա Ագիլերայի հետ: Երգչուհու կարողությունը կազմում է 600 միլիոն դոլար (2002թ.):