Գործազուրկ իսպանացի Էնսո Վիսկաինոն հնարամիտ ճանապարհ է գտել գործատուներին իր ծառայություններն առաջարկելու համար: Մետրոյում երգելուց հետո Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողին բազմաթիվ առաջարկներ են եկել տարբեր մեդիաընկերություններից, հաղորդում է tert.am-ը` հղում տալով Russia Today-ին:
«Ես ունեմ բակալավրի դիպլոմ: Ես աշխատել եմ զանգերի ընդունման կենտրոնում: Ես նաև գլուխ եմ հանում Microsoft Word-ից»,-Բարսելանայի մետրոյի վագոններից մեկում երգում էր երիտասարդը:
Վիսկանսինոն փնտրում էր գեղարվեստական աշխատանք: Ըստ նրա, նա հոգնել էր ռեզյումեներ ուղարկել, որոնք հավանաբար հայտնվում են աղբարկղում:
Գործազրկության մակարդակը կազմում է ռեկորդային 27%, իսկ երիտասարդության շրջանում այդ ցուցանիշը հասնում է 60%-ի: