Մոսկվայում կայացավ «Տաշիր 2013» ազգային երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության գալա համերգը: «Ամենապատանի մասնակից» ճանաչվեց Անգելինա Գասպարյանը, «Հայաստանի ընկեր»՝ ՄՊՀ-ի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին, «Տարվա դեբյուտ»–ը՝ Մարգարիտա Պոզոյանը, «Հատուկ մրցանակ»-ն էլ շնորհվեց Թաթա Սիմոնյանին:
«Տարվա երգիչ» ճանաչվեց Ռազմիկ Ամյանը, «Տարվա երգչուհի» Սիրուշոն, իսկ «Տարվա զուգերգ»՝ Արման Հովհաննիսյանի ու Քրիստինե Պեպելյանի կատարումը:
Նշենք նաև, որ համերգի արդյունքում հավաքված բոլոր ֆինանսական միջոցներն ուղղվելու են Հայաստանի մանկական հիմնադրամներին: