Երեկ «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլում հանդես եկած Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբը ստացավ եզրափակչիչ փուլի ուղեգիր: Նշենք, որ վաղը' մայիսի 18-ին տեղի կունենա «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ փուլը:

Slaq.am-ի հետ զրույցում Մարիաննա Հովհաննիսյանը դրական գնահատեց «Դուրիանս»-ի ելույթը:

«Դորիանս խումբը փայլուն ներկայացավ կիսաեզրափակչում: Հզոր ձայն և շատ գեղեցիկ էներգիայով լի շոու: Կանխատեսումներ չեմ կարող անել, քանի որ Եվրատեսիլում ոչ միշտ է գնահատվում լավագույնը և շատ հաճախ ընտրությունը քաղաքական կամ շատ անսպասելի է: Այդ իսկ պատճառով ուղղակի կմաղթեմ հաջողություն մեր տղաներին: Պետք է բոլորս նրանց հետ լինենք»: