Սպանախի օգտակար հատկությունները ապահովում են աչքերի լավ տեսողությունը, արյան նորմալ ճնշումը, մկանների ամրությունը, հղի կանանց մոտ՝ պտղի նորմալ զարգացումը, մաշկի պաշտպանվածությունը, նյարդային համակարգի առողջությունը, ոսկորների հանքայնացումը, կանխում է տարիքի հետ առաջացող մակուլադեգեներացիան, կատարակտը, աթերոսկլերոզը, սրտի ինֆարկտը, ունի հակաքաղցկեղային և հակախոցային հատկություններ:

Սպանախը հարուստ է հանքանյութերով' կալիում, մանգան, ցինկ, մագնեզիում, երկաթ, կալցիում, վիտամիններով, գունանյութերով և ֆիտոսննդարար նյութերով: Սպանախը պարունակում է այնպիսի վիտամիններ, ինչպիսիք են՝ ֆոլիևյան թթու (Folic acid), նիացին (niacin), վիտամիններ' A, B6, C և այլ վիտամինների մնացորդներ: Մյուս կարևոր սննդարար նյութերից են տիամինը (thiamine), ռիբոֆլավինը (riboflavin), որոնք կարևոր դեր են խաղում օրգանիզմի ամենօրյա ֆունկցիաների կատարման համար: Գունանյութերից սպանախը պարունակում է բետա-կարոտին (beta carotene) լյուտեին (lutein), քսանթին (xanthene) և քլորոֆիլին (chlorophyllin): Սպանախի առավելությունը նրանում է, որ այն չի պարունակում ճարպեր և ճարպային բաղադրիչներ: Սպանախը կարող եք օգտագործել հում կամ խաշած վիճակում, քանի որ նրա սննդարար հատկությունները երկու դեպքում էլ պահպանվում են:

Լավ տեսողություն: Սպանախը հարուստ է բետա-կարոտինով, լյուտեինով և քսանէենով, որոնք բոլորն էլ բարենպաստ ազդեցություն են թողնում տեսողության վրա: Տապակած սպանախից բետա-կարոտինի օգտակար հատկությունները փոխանցվում են աչքերին: Այն կարող է զերծ պահել վիտամին A-ի պակասի դեպքում առաջացող հիվանդությունից, քոր եկող աչքերից, աչքի խոցից և չոր աչքերի ախտանիշից:

Տարիքային մակուլադեգեներացիա (Age-related macular degeneration): Այս հիվանդությունը ցանցաթաղանթում պիգմենտոզա երևույթն է առաջացնում, որն էլ հանգեցնում է կուրության: Լյուտեինը և քսանթենը կազմում են ցանցաթաղանթի կենտրոնական մասը, և նրանց դեգեներացիայից առաջանում է կուրությունը: Ուստի անհրաժեշտ է սպանախ ուտել, որպեսզի օրգանիզմն ընդունի այս պիգմենտները, և կանխվի մակուլադեգեներացիան:

Կարգավորում է արյան ճնշումը: Սպանախը պարունակում է կալիում և փոքր քանակությամբ նատրիում: Այս հանքանյութերի խառնուրդը շատ օգտակար է արյան բարձր ճնշման համար, քանի որ կալիումն իջեցնում է, իսկ նատրիումը բարձրացնում է արյան ճնշումը: Սպանախի մեջ առկա ֆոլիևյան թթուն ցածրացնում է արյան բարձր ճնշումը և հանգստացնում է արյունատար անոթները' պահպանելով արյան կանոնավոր հոսքը:

Ամրացնում է մկանները: Սպանախի մեջ առկա C0-Q10 հակաօքսիդանտը մեծ դեր է խաղում մկանները, հատկապես՝ սրտի մկանները ամրացնելու մեջ, քանի որ սիրտն արյուն է մղում մարմնի մյուս օրգաններին: C0-Q10-ը կանխում է նաև շատ այլ սիրտանոթային հիվանդություններ' հիպերլիպիդեմիա (hyperlipidemia), բարձր ճնշում, սրտի անբավարարություն և կորոնարյան անբավարարություն (coronary heartdisease):

Կատարակտի կանխարգելում: Սպանախի մեջ առկա լյուտեինը և զեաքսանթինը (zeaxanthin) հզոր հակաօքսիդանտներ են, որոնք թույլ չեն տալիս, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասեն աչքերը' վերջնական արդյունքում առաջացնելով կատարակտ:

Կանխում է աթերոսկլերոզը և ուղեղի կաթվածը: Աթերոսկլերոզն առաջանում է զարկերակների պատերի հաստացման արդյունքում: Լյուտեին պիգմենտը կրճատում է աթերոսկլերոզի, սրտի ինֆարկտի և ուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը: Սա՝ շնորհիվ այն բանի, որ սպանախը կրճատում է արյան անոթների մեջ առկա խոլեստերինը և ճարպային բաղադրիչները:

Նյարդային համակարգի կարգավորում: Սպանախը պարունակում է կալիում, ֆոլիևյան թթու և այլ հակաօքսիդանտներ, որոնք կարգավորում են նյարդային համակարգը: Հայտնի է, որ Ալցհեյմերի հիվանդության հետևանքով ֆոլիևյան թթվի քիչ քանակությունը վերականգնվում է սպանախ ուտելով:

Ոսկորների հանքայնացում: Սպանախը պարունակում է վիտամին K, որն էլ պահպանում է կալցիումը ոսկորի մատրիցայի (bone matrix) կազմում, ինչն էլ իր հերթին՝ տանում է ոսկորների հանքայնացման: Սպանախում կա նաև մանգան, պղինձ, մագնեզիում, ցինկ և ֆոսֆոր, որոնք ամրացնում են ոսկորները: Սա էլ իր հերթին՝ կարող է կանխել ոսկորների օստեոպորոզը:

Հակախոցային հատկություններ: Պարզվել է, որ սպանախը և մի շարք այլ բանջարեղեններ պաշտպանում են ստամոքսի լորձաթաղանթը' կանխելով ստամոքսի խոցի առաջացումը:

Հակաքաղցկեղային հատկություններ: Սպանախն իր կարևոր հատկություններով հանդես է գալիս՝ որպես հակաքաղցկեղային հիանալի դեղամիջոց: Այն կանխում է միզապարկի, լյարդի և թոքերի քաղցկեղը: Սպանախի մեջ առկա ֆոլիևյան թթուն, տոկոֆերոլը (tocopherol) և քլորոֆիլինը (chlorophyllin) տարբեր մեխանիզմներով դրական ազդեցություն են թողնում քաղցկեղով տառապող հիվանդների առողջության վրա:

Մաշկի պաշտպանություն: Սպանախի մեջ առկա տարբեր ֆիտոսննդարար նյութերը և պիգմենտները պաշտպանում են մաշկը արևի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Նրանք ոչ միայն պաշտպանում, այլև վերականգնում են որոշ չափով վնասված գեները և կանխում մաշկի քաղցկեղից երկար ժամանակ:

Պտղի զարգացում: Սպանախի մեջ գտնվող ֆոլիևյան թթուն շատ կարևոր է պտղի և նրա նյարդային համակարգի ճիշտ զարգացման համար: Նշենք, որ հենց ֆոլիևյան թթվի պակասի դեպքում է առաջանում գայլի երախ արատը: Ապագա մայրերին խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ սպանախ ուտել՝ նրանում առկա վիտամին A-ի համար, որը կարևոր է երեխայի թոքերի զարգացման համար և կրծքով կերակրելու ժամանակ:

Սպիտակուցների աղբյուր: Սպանախը համարվում է սպիտակուցների աղբյուր, և նորածնի մարմնի աճի և զարգացման համար շատ կարևոր է սպանախ ուտելը: