Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները, այս տարի առաջին անգամը լինելով, մասնակցում են «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Այդ առիթով, սկսյալ
Մայիսի 18-ին, ժ. 18.00-ից, անվճար մուտքով բաց է լինելու Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը:
Հատուկ այդ միջոցառման շրջանակում Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում, առաջին անգամ, կկազմակերպվի Հայրապետական որոշ նվիրական խորհրդանշանների, Ամենայն Հայոց Հայրապետներին տրված եկեղեցական ու պետական պարգևների, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո բարձր շքանշանների ցուցահանդես:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
18.00 Միջոցառման սկիզբ:
18.15 «Հայրապետական խորհրդանշաններ և պարգևներ»
ցուցահանդեսի բացում:
19.30 Երգչախմբային համերգ Սբ Էջմիածնի Մայր Տաճարում:
Հանդես կգա Մայր Տաճարի քառաձայն երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար' ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Շարբաթյան),ծրագրում' հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
21.00 Երգեհոնային համերգ Սբ Էջմիածնի Մայր Տաճարում:
Հանդես կգա երգեհոնահար Թերեզա Ոսկանյանը, ծրագրում' հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
23.30 Հանգստյան ժամերգություն Սբ Էջմիածնի Մայր
Տաճարում: