«Կլիմայի փոփոխությունների հարցերով մասնագետների կանխատեսման համաձայն՝ Նյու Յորքը մինչև դարի վերջ յուրաքանչյուր 2 տարին մեկ կդառնա «Սենդի» փոթորկի պես կործանարար բնական աղետների «զոհ»»,-գրում է tert.am-ը։
Ինչպես նշում է The Telegraph-ը, դա կապված է Երկրի վրա տեղի ունեցող կլիմայական փոփոխությունների հետ, ինչի հետևանքով անխուսափելիորեն բարձրանում է ծովի մակարդակը։ Հատկապես մեծ վտանգի տակ է գտնվում ԱՄՆ-ի արևելյան ափը, որտեղ ջրի մակարդակը 4 անգամ ավելի արագ է բարձրանում, քան ամբողջ աշխարհում։
Մասնագետները գտնում են, որ Նյու Յորքը կործանարար հեղեղներից պաշտպանելու համար անհրաժեշտ է կառուցել 3.5 մ բարձրությամբ պատնեշներ, սակայն դրանց կառուցումը կարժենա 20 մլրդ դոլար։