«Մայիսի 10-ին հանդիսավոր կերպով նշվել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայ թատրոնի մեծանուն դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան 85 ամյակը, և բեմական գործունեության 65-ամյակը: Հոբելյանական երեկոն ուղեկցվել է դերասանուհու կենսագրական և ստեղծագործական կյանքի մասին պատմող դրվագներով: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։ Միջոցառման ընթացքում բեմից ողջունել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական և Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնները: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ»,-գրում է emedia.am-ը։