«Աղջիկ ջան դու քեզ հայլու մեջ նայել ես, որ մի հատ էլ ես վիճակով դուրս ես եկել տնից, ամոթ ա ու ես վիճակով պիտի հետս քայլե՞ս»,- զարմացա, երբ տեսա, որ ասողը 20 տարեկան մի տղա էր: Ակամայից շրջվեցի, որ տեսնեմ, թե ինչպես է հագնվել աղջիկը, իսկ վերջինս հագնված էր դասական ոճով:
Դե իսկ ինչ վերաբերվում է տղային, երևի դուք ինքներդ պատկերացում կկազմեք, թե ինչպիսինն էր նա: Անկեղծ ասած ինձ հետաքրքրեց իրենց զրույցը, և որոշեցի ականջ դնել. «Դասականս, որն ա ասում եմ ինձ դուր չի գալիս ու վերջ, ուշ ա քո մոտ հասնում ազիզ ջան: Ու ընդհանրապես, եթե ուզում ես հետս քայլես, պտի իմ ուզածով հագնվես, էդ ընկերուհիներդ էլ իմ դուրը չեն գալիս, կարող ա պատահի դրանց հետները չշփվես». աղջիկը զարմացած նայում էր, ու ոչ մի բան չէր ասում, իսկ տղան այդ ամենից սկսեց ավելի ոգևորվել ու շարունակեց աղջկա գլխին «քարոզներ» կարդալ: «Ես չեմ հասկանում դուք էս դասական ասածի մեջ ի՞նչ եք տենում: Դու սենց չէիր, գիտես ես հաստատ էդ ընկերուհի կոչվածներդ են քեզ փոխում: Հլը ասա տենամ ի՞նչ են անում, կարողա՞ թուղթուգիր: Դե խոսա է, մի բան ասա, հա~, ասա ի՞նչ ասեմ սաղ ճիշտ-ճիշտ ասում ես, սաելու բան մնա՞ց: Փաստորեն ճիշտ էլ ասում են էլի, որ «սուսությունը» համաձայնության նշան է: Բայց վրես ոնց ես ազդում դու քո էս տեսքով. ուղղակի ջղայնաում եմ»:
Իսկ աղջիկը ոչ մի ձայն չեր հանում ուղղակի լսում էր տղայի անիմաստ «քարոզները». «էն, որ«Խելացի» քարոզ ասում են է, չգիտեմ լսել ես թե չէ, աղվեսի գլխին ավետարանչական են կարդում, ասում ա սուս ոչխարս փախավ, հիմա քո մոտ ոնց որ ըլինի (անկեղծ ասած չգիտեմ, թե ի՞նչ կապ ուներ տղայի մեջ բերած սխալներով լի ասացվածքը, աղջկա լռության եւ հագածի հետ):
Հիմա իմ մոտ նենց տպավորություն ես ստեղծում, ոնց որ ես քեզ ասեմ ալոճ, դու էլ ինձ ասես' բլոճ: Սենց չի լինի ախր: Դե մի բան ասա, թե չէ կհելնեմ ու հենց հիմա կգնամ: Բսյց չէ է, ինչի եմ ախր գնում: Մյուս անգամ, որ ես կխոսամ դու չհամարձակվես ձեն հանես, չնայած ես ինչ եմ ասում, դու սկի չես էլ խոսում, ոնց որ լեզուդ տարած լինեն: Գիտես էսօր ի՞նչ կանեմ, հեսա կեթամ տուն ու քեզ Օդնոյիցս կջնջեմ: Տենց լավ կլինի՞: Համել էդ ընկերուհիներիդ հետ աշխատի չշփվես էլա՞վ, իրանք լավը չեն: Ես քո համար թազեքին կճարեմ, որ համ իմ դուրը գան , համ էլ' քո: Ոչ թե սրանց նման:
Ա~ դե մի բան ձևի համար գոնե ասա, ոնցոր ոնց էին ասում մենությա՞ն չէ, չէ մենախոսության ժամ լինի իմ մոտ», աղջիկը այս ամենը լսելուց հետո առանց որեւէ մի խոսք ասելու թողեց եւ գնաց, իսկ տղան... Տղան բարկացած նրա հետեւից բղավեց. «Սրանից հետո կարաս չզանգեսել, ու վափշե մոռացի ինձ այ դասական»:
Կարծում եմ հատաքրքիր զրույցի եմ ականատես եղել' տղայի «խելացի քարոզները» ինձ ձանձրացրեցին եւ որոշեցի շարունակել իմ ճանապարհը: Միգուցե նման դեպքերի էլի ականատես լինեմ: Բայց ուրախ եմ, որ այդ աղջիկը հեռացավ, ուղղակի զարմանում եմ, ինչպես այդքան դիմացավ: