Գլխի մաշկի մերսումը լավ ինքնազգացողության հիանալի միջոց է: Այն ակտիվացնում է գլխի տոնուսի համար պատասխանատու մկանները, ինչպես նաև լավացնում է մազերի որակը:
Իդեալական մերսումը տևում է 10-15 րոպե, սակայն նույնիսկ 5 րոպեն էլ բավական է հոգնածությունը հանելու համար:
1. Սկսե՛ք գլուխը լվանալու շարժումներ հիշեցնող գործողությունից: Դանդաղ տրորե՛ք գլխի մաշկը՝ մազերը սանրելով տարբեր ուղղություններով:
2. Մազերը կենտրոնից բաժանե՛ք երկու մասի: Բացված մասի վրայով մի քանի անգամ անցե՛ք բութ մատով՝ ժամանակ առ ժամանակ սեղմելով գլխամաշկը: Այսպես դուք կակտիվացնեք արյան հոսքը:
3. Զգուշությամբ քաշե՛ք մազերն արմատներից՝ ուժեղացնելով ու թուլացնելով լարվածությունը:
4. Ավարտե՛ք մերսումը՝ մազերը տրորելով ժամանակի սլաքի հակառակ ուղղությամբ:
5. Մերսումից հետո դուք անպայման կառույգանաք և կկարողանաք շարունակել աշխատանքը: