
«Dorians խմբի մամուլի ծառայությունը արձագանքել է ՀՀ սփյուռքի նախարարի կոչին և մամուլի հրապարակումներին ու հիշեցրել, որ «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնում է ոչ թե Գոռ Սուջյանը, այլ Dorians խումբը: Dorians-ը հայտնում է, որ թեև խումբը ՀՀ Սփյուռքի նախարարությանը աջակցության համար չէր դիմել, ակնհայտ է, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցների ձայները չափազանց կարևոր են Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնող արտիստների համար: Dorians-ը կանի ամեն հնարավորը՝ «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանի պատիվը բարձր պահելու համար», - գրում է shamshyan.com-ը: