Sony ընկերությունը ներկայացրել է Xperia ZR սմարթֆոնը, որը թույլ է տալիս HD ձևաչափում լուսանկարներ և տեսանյութեր անել ջրի տակ, հայտնում է tert.am-ը՝ հղում տալով Lenta.ru-ին:

Նկարահանումները հնարավոր են մինչև 1,5 մ խորության վրա: Հնարավոր է նաև «լուսարձակում» ապահովել՝ լուսադիոդների միջոցով: Sony-ն նշում է, որ թույլ է տալիս սմարթֆոնն օգտագործել միայն քաղցրահամ ջրում:

Ներկառույց տեսախցիկի հզորությունը 13 մեգապիքսել է, դրանով հնարավոր է ընդհուպ մինչև 15 կադր անել վայրկյանում: Այն ունի 4,6 մատնաչափ անկյունագծով էկրան, 10,5 մմ հաստություն և կշում է 138 գրամ: