«Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կրիստա Սիգֆրիդսը կոչ է անում հայերին քվեարկել իր օգտին: YouTube-ում տեղադրվել է նրա կոչը, որտեղ վերջինս ասում է. «Բարև Հայաստան, ողջույն Ֆինլանդիայից: Ես Կրիստան եմ և հույս ունեմ, որ Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում քվեարկելու եք իմ երգի օգտին»:

Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան մայիսի 14-ին և 16-ին, իսկ եզրափակիչը' մայիսի 18-ին: