Tert.am. Բրազիլացի մասնագետենրը ստեղծել են բավական ուշագրավ մի հավելված, որն առավելապես օգտակար կլինի փոքր երեխաներ ունեցող ծնողների դեպքում։
Ինչպես նշում է The Guardian-ը, բանն այն է, որ հավելվածը հատուկ ազդանշանի միջոցով տեղեկացնում է ծնողին, որ երեխայի տակդիրը «լցվել է»։ TweetPee կոչվող հավելվածն իրենից ներկայացնում է օվալաձև սենսոր, որը հարկավոր է ամրացնել տակդիրի վրա։
Երբ փոքրիկը միզում է, ազդակն անմիջապես «զգում է» խոնավությունն ու ավտոմատ կերպով «տեղեկացնում» այդ մասին ծնողին։ Հավելվածի հեղինակները նշել են, որ իրենք նպատակ ունեին թեթևացնել ծնողների փոքրիկի խնամքի հետ կապված հոգսերը: