Երկիր մոլորակի վրա ածխաթթու գազի պարունակությունը մարդկության պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 400 մլն չափաբաժինը (ppm). գրում է The Guardian-ը:
Գիտնականների տվյալներով՝ վերջին անգամ Երկիր մոլորակի վրա СО2 գազի նման քանակ առկա է եղել մի քանի մլն տարի առաջ: Այն ժամանակ Արկտիկան դեռ ամբողջովին պատված էր սառույցներով, իսկ ծովի մակարդակը մոտ 40 մետրով ավելի բարձր էր, քան այժմ:
Շատ հետազոտողներ կարծում են, որ եթե СО2 արտանետումները դեպի մթնոլորտ չկրճատվեն, ապա ժամանակի ընթացքում այդ եղանակային պայմանները կվերականգնվեն, ինչը մահացու կլինի մարդկության համար:
Պարբերականում լույս տեսած հոդվածում նշվում է, որ ինդուստրացման դարաշրջանի սկզբին մթնոլորտում ածխաթթու գազի քանակը կազմում էր 280 մլն ppm: