Tert.am. ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի բնակչուհի Էտա Լոպեսը նպատակադրված հարվածել է ոստիկանին, որպեսզի բանտ նստի՝ հուսալով, որ այնտեղ կկարողանա ազատվել նիկոտինից ունեցած կախվածությունից։
Ինչպես նշում է Лента-ն, կինն ամբողջ օրը կանգնել է Սակրամենտոյի բանտի դռների առաջ՝ սպասելով որևէ ոստիկանի հայտնվելուն։ Նա պետք է վսհատ լիներ, որ ոստիկանի է հարվածել, հակառակ դեպքում կնոջ ծրագիրը կտապալվեր։
Դատարանը Լոպեսին դատապարտել է 63 օրվա ազատազրկման. մեղադրյալն ընդունել է իր մեղքն ու չի առարկել դատավճռին։
2004թ. ի վեր ամերիկյան բանտերում ծխելն արգելվում է։