ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի բնակիչ Ջո Նեյջին
երկու տարի շարունակ տառապում էր հարբուխով,
իսկ երբ դիմել է բժշկի, պարզվել է, որ նրա մոտ կա
գլխուղեղի արտահոսքը:
Հիվանդը 2 տարի շարունակ կարծում էր, որ իր
երկարատև հարբուխը պայմանավորված է ալերգիկ
ռեակցիայով:
Մասնագետներին դիմելուց հետո պարզվել է, որ այն,
ինչ ամերիկացին հարբուխի տեղ էր ընդունում,
իրականում սեփական գլխուղեղային հեղուկն է եղել,
որը լցվում էր նրա քթանցքերը գլխուղեղի վահանակի պատռվածքի պատճառով:
Բժիշկները հանգստացրել են տղամարդուն' նշելով, որ նա միայն մի փոքրիկ քանակ է կորցրել իր
օրգանիզմ կենսականորեն կարևոր այդ նյութից և ի վիճակի է մտածել և ադեկվատ ընկալել
իրականությունը:
Բժիկները հատուկ նյութի միջոցով փակել են պատվածքը: Այս մասին տեղեկացնում է Independent
պարբերականը։