Ինչպես հայտնում է «Daily Mail» պարբերականը, զույգը ռոմանտիկ ուղեւորության էր մեկնել ֆրանսիական կղզիներից մեկը՝ Ռեյունիոն: Սերֆինգով զբաղվելու ժամանակ 36-ամյա ֆրանսիացին հարձակման է ենթարկվել շնաձկան կողմից: Նրան օգնության են շտապել ծովափնյա անվտանգության աշխատակիցները: Փրկարարներին հաջողվել է վախեցնել գիշատիչին, բայց արդեն ափում մարդը մեռել է առատ արյունահոսությունից'նախքան բժիշկների ժամանումը:
Հարձակման պահին ֆրանսիացու ընկերուհին գտնվել է ափից 50 մետր հեռավորության վրա եւ ամեն ինչ տեսել է: Ինչպես հաղորդում են տեղի իշխանությունները, աղջիկը գտնվում է շոկի մեջ:
Նախորդ տարի նույն վայրում արձանագրվել է երկու հարձակում մահվան ելքերով: Իսկ ամբողջ աշխարհում անցած տարի արձանագրվել է շնաձկների' մարդկանց վրա հարձակման 78 դեպք, որոնցից 8-ը' մահվան ելքերով: