Մայիսի 10-ին Ավստրալիայում Սողոմոնյան և Կիրիբատի խաղաղօվկիանոսյան կղզիներում հնարավոր կլինի հետևել արևի շրջանային խավարմանը: Լուսինը կծածկի ցերեկային լուսատուին 95%-ով: Շրջանային խավարումը ընդունված է համարել երկնային ամենահազվադեպ և գեղեցիկ երևույթներից մեկը. գրում է Russia Today-ը:
Երկնային մարմինների տեղաշարժը կսկսվի Երևանի ժամանակով 12.25-ին և կավարտվի 07.25-ին: Խավարման ընթացքում տեսանելի կլինի արևի սկավառակի 5%-ը:
Սա 2013թ. արևի 2 խավարումներից առաջինն է: Երկրորդ խավարումը հնարավոր կլինի դիտել այս տարվա նոյեմբերին: