1.Մարդիկ լինում են անհասկացող, անտրամաբան և եսասեր.
Միևնույնն է, ներե՛ք նրանց:
2.Եթե Դուք բարություն եք գործել, իսկ մարդիկ մեղադրել են Ձեզ ծածուկ եսասիրական մտադրությունների մեջ.
Միևնույնն է, բարություն գործե՛ք:
3.Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ.
Միևնույնն է, ձգտե՛ք հաջողության:
4.Եթե Դուք ազնիվ եք և անկեղծ, մարդիկ կխաբեն Ձեզ.
Միևնույն է, մնացե՛ք ազնիվ ու անկեղծ:
5.Այն, ինչ կառուցել եք տարիներ շարունակ, կարող է ավերվել մեկ ակնթարթում.
Միևնույնն է, շարունակե՛ք կառուցել:
6.Եթե Դուք գտել եք անխռով երջանկություն, ապա Ձեզ կնախանձեն.
Միևնույնն է, մնացե՛ք երջանիկ:
7.Այսօրվա Ձեր գործած բարությունը մարդիկ վաղը կմոռանան.
Միևնույնն է, բարիք գործե՛ք:
8.Կարևոր չէ, թե ով և ինչ է խոսում Ձեր մասին.
Պարզապես ժպիտով վերաբերվեք դրան և շարունակեք կատարել Ձեր գործը:
9.Աղոթե՛ք միասին և մնացե՛ք միաբան:
10.Եթե Ձեր ունեցած լավագույնը կիսեք մարդկանց հետ, մեկ է, դա նրանց երբեք չի բավականացնի.
Միևնույնն է, շարունակե՛ք կիսել նրանց հետ լավագույնը:
Ի վերջո Դուք կհամոզվեք, որ այս ամենը եղել է Աստծո և Ձեր միջև և երբե´ք չի եղել Ձեր և մարդկանց միջև: