Տորոնտոյի համալսարանի գիտնականները հայտնել են դինոզավրի նոր տեսակի մասին, որը հնագույնն է Հյուսիսային Ամերիկայում, հնարավոր է՝ նաև աշխարհում, տեղեկացնում է BBC-ն:
Ոսկրագլուխ անվանվող այդ դինոզավրը շան չափերի խոտակեր է եղել, իսկ գլխի ոսկրային ծածկը, հնարավոր է, օգտագործվել է այլ կենդանիների հարվածելու համար:
Կանադացի գիտնականները կարծում են, որ Acrotholus audeti լատիներեն անվանումով փոքր դինոզավրերը լրացնում են դինոզավրերի մեծ ընտանիքի բացակակայող «օղակները»:
Այս տիպի դիոնզավրերը ապրել են 85 մլն տարի առաջ, ունեցել են մոտ 40 կգ քաշ, քայլել երկու ոտքերով և ունեցել 10 սմ հաստությամբ ոսկրե «սաղավարտ»: