Գիտնականները պարզել են, որ թթու բալը չափազանց օգտակար է սրտի խնդիր ունեցող մարդկանց համար:
Թթու բալն ունի հրաշալի հակաբորբոքային ազդեցություն: Այն սիրտանոթային համակարգի աշխատանքի վրա թողնում է ճիշտ նույնպիսի ազդեցություն, ինչ դեղորայքը: Ավելին, թթու բալի կանոնավոր օգտագործումը պակասեցնում է կաթվածի զարգացման վտանգը:
Գիտնականները թեստավորել են "Մոնմորանսի" տեսակի բալը, որն աճում է ԱՄՆ-ում: Պարզվել է, որ կարմիր հատապտուղներն օրգանիզմի հյուսվածքներում ակտիվացնում են PPAR իզոֆորմները: Այդ ընկալիչները կարգավորող գեները մասնակցում են գլյուկոզայի և ճարպի փոխանակությանը և կարող են օգնել կրճատել սրտի և անոթների հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Բժիշկները դեղորայքային բուժում անցնող սրտի խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս սննդակարգի մեջ մտցնել թթու բալ: Այդ դեպքում բուժումը զգալիորեն հաջող կանցնի: