«Հայ աստղերն այսօր կհետազոտվեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համար։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ կստուգվեն Սոս Ջանիբեկյանը. Գայանե Ասլամազյանը, Արման Նշանյանը և Լուսինե Բադալյանը։ Այս մասին տեղեկացնում է ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը։ Աստղերն իրենց այս նախաձեռնությամբ երիտասարդներին էլ կոչ են անում չխուսափել, հետազոտություն անցնել և տեղեկանալ՝ իրենց օրգանիզմում առկա՞ է ՄԻԱՎ, թե՞ ոչ։ Հետազոտման արդյունքները բժիշկները գաղտնի են պահելու՝ անկախ նրանից՝ աստղերի «անալիզների» պատասխանները դրական են, թե բացասական։ Հետազոտման արդյունքները գաղտնի են պահվելու ոչ այն պատճառով, որ գուցե աստղերը չցանկանան այդ մասին բարձրաձայնել, այլ դա նաև օրենքի պահանջ է:
Այլ բան է, որ օրինակ՝ Սոս Ջանրբեկյանը կամ Գայանե Ասլամազյանը լրատվամիջոցներին ինքնակամ տեղեկացնեն հետազոտության տվյալները՝ ցանկանալով անել իրենց PR-ը։ Հայ աստղերը ՄԻԱՎ-ի դեմ կհետազոտվեն ժամը 14.ՕՕ-ին՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում»,- գրում է «Առավոտ» օրաթերթը: