Ահա կանացի 10 ամենատարածված արտահայտությունները ամբողջ աշխարհում, որոնցից վախենում են տղամարդիկ:
1. «Վերջապես պահի'ր քեզ տղամարդուն վայել». սա շատ ուժեղ հարված է տղամարդկային ինքնասիրությանը:
2. «Իմ կարծիքով...» Տղամարդկանց պարզվում է' դուր չի գալիս, երբ որ կանայք սկսում են մտածել...
3. «Ես ցանկանում եմ ծանոթանալ քո ծնողների հետ». Տղամարդկանց համար սա նշանակում է, որ հարաբերությունները ավելի են լրջանում, իսկ հարսանիքն էլ սարերի հետևում չէ:
4. «Ո'չ հիմա, գլուխս ցավում է...». Տղամարդկանց համար սա նշանակում է, որ այդ գիշեր ոչ մի սեքս էլ չի լինելու:
5. «Նա իմ նախկին ամուսինն է». Իհարկե, տղամարդու համար սա հաճելի պահ չի լինի:
6. «Սիրելի'ս, ինչի՞ մասին ես մտածում այս պահին»… hատկապես սեքսից հետո, երբ տամարդիկ չեն սիրում խոսել, այս տիպի հարցերը նրանց հունից հանում են:
7. «Որտե՞ղ էիր». Տղամարդիկ չեն սիրում երբ կանայք իրենց սկսում են կառավարել:
8. «Միգուցե նա քո դուրը գալիս է, իսկ ես չգիտե՞մ դրա մասին»:
9. «Դու իմ ամբողջ կյանքը փչացրիր». Իրականում, հոգեբանների կարծիքով տղամարդիկ հենց այս արտահայտությունն են ամենածանրը տանում ընտանեկան վեճերի ընթացքում:
10. «Ես գեր եմ:Դու կարծում ես որ ես գե՞ր եմ: Ես գիտեմ»: