Shamshyan.com

«Հայկական ջազ» նախագիծը եւ «Շարմ Հոլդինգ» ընկերությունը ջազի սիրահարների համար հայտարարել են «Քաղաքը ջազ է երգում» խորագրով մրցույթ. հաղորդում է armenianjazz.am կայքը: Բոլոր ցանկացողները կարող են տեսագրել կամ ձայնագրել իրենց ջազային կատարումը եւ ուղարկել կայքի էլեկտրոնային հասցեին: Տեսանյութերն ու ձայնագրությունները կարող են լինել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ' սիրողական (այդ թվում' բջջային հեռախոս, վեբ-տեսախցիկ): Երգերը կարող են լինել հեղինակային, համաշխարհային ջազային հիթեր: Վերջում պետք է ասել՝ «Հատուկ Armenianjazz.am կայքի համար»: Տեսանյութերն ու ձայնագրություններն ընդունվում են մայիսի 2-ից մինչև հունիսի 30-ը:

Տեսագրություններն ու ձայնագրությունները կտեղադրվեն «Հայկական ջազ» նախագծի Youtube ալիքում եւ կայքում ՝ բաց քվեարկության: Youtube-ում և կայքում առավել շատ ձայներ ստացած մասնակիցները կանցնեն երկրորդ փուլ, որտեղ պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի հաղթողին: Ժյուրիի կազմում են՝ Armenianjazz.am կայքի գլխավոր խմբագիր Արեմն Մանուկյանը, S'Harmony recording studio-ի հնչյունային ռեժիսոր Արմեն Ավետիսյանը, ջազ երաժիշտ Վահանգն Հայրապետյանը, երաժշտական պրոդյուսեր, Հայաստանի պետական ջազ նվագախմբի տնօրեն Արթուր Ասատրյանը եւ Հայաստանի պետական ջազ նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցը:

Հաղթողը հնարավորություն կստանա ձայանգրվել «Շարմ Հոլդինգի» S'Harmony recording studio-ում: