Այս փոքրիկ պատմություններն ինձ հանդիպեցին ինտերնետում: Չնայած նրան, որ ոչ բոլորի հետ եմ ամբողջովին համամիտ, այնուամենայնիվ նրանք ինձ բավական հետաքրքիր թվացին և որոշեցի կիսվել Ձեզ հետ.
Հավատի մասին
Մի անգամ ամբողջ գյուղը որոշում է միահամուռ աղոթել անձրևի համար: Նշանակված օրը բոլոր բնակիչները դուրս են գալիս կենտրոնական հրապարակ, բայց միան մի տղա երեխա էր իր հետ անձրևանոց վերցրել: Դա է իսկական հավատը:
Ուրիշներին վստահելու մասին
Երբ դուք խաղալով երեխայի հետ նրան վեր եք թռցնում՝ երեխան շատ ուրախ ծիծաղում է, որովհետև վստահ է, որ դուք նրան կբռնեք: Հենց դա է իսկական վստահությունը:
Հույսի մասին
Ամեն գիշեր մենք պառկում ենք քնելու առանց որևէ երաշխիքի, որ կարթնանք առավոտյան: Բայց չնայաշ ամեն ինչի մենք կրկին ու կրկին լարում ենք զարթուցիչը: Դա հենց հույսն է:
Վստահ լինելու մասին
Ամեն օր մենք պլաններ ենք գծում ապագայի համար, չնայած նրան, որ կյանքում որոշակիությունը որպես այդպիսին բացակայում է: Հենց դա է վստահ լինելը:
Գերվտսահ լինելու մասին
Ամեն օր մենք տեսնում ենք, որ մեր շուրջը գտնվող մարդիկ տառապում են, տեսնում ենք թե ինչպես են հազարավոր մարդիկ միմյանց ցավ պատճառում: Մենք հասկանում ենք, որ մեզ դժվար կլինի խուսափել նմանատիպ սխալներից՝ բայց չնայած այդ ամենին մենք ամուսնանում ենք: