PanARMENIAN.Net - 2013 թ. մայիսի 9-ին Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանում «ՎՍԵՍՎԻՏ» ուկրաինական պարբերականի խմբագրության կողմից կանցկացվեն ամենամյա գրական ընթերցումներ, որի ժամանակ կընթերցվի «Հայ գրատպության 500-ամյակ» և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակած «Երևանը' 2012 թվականի Գրքի համաշխարհայի մայրաքաղաք» ծրագրերի շրջանակներում տպագրված և արդի հայ գրականությանը նվիրված «ՎՍԵՍՎԻՏ» պարբերականի հատուկ համարը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Մշակույթի նախարարության լրատվության բաժնից:
2012 թ. մարտի 22-ին Հայաստանի գրողների միությունում Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել ուկրաինական «ՎՍԵՍՎԻՏ» ամսագրի շնորհանդեսը: Ամսագրի գլխավոր խմբագիր Օլեգ Միկիտենկոյի տեղեկացմամբ' «ՎՍԵՍՎԻՏ»-ը արտասահմանյան գրականությանը նվիրված միակ ուկրաինական ամսագիրն է, որը լույս է տեսնում 1925 թվականից և այդ տարիների ընթացքում թարգմանությամբ հրատարակել է արտասահմանյան հայտնի գրողների հարյուրավոր ստեղծա¬գործություններ:
Հոբելյանական համարում ուկրաիներեն թարգմանությամբ ներկայացված է հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունների ընտրանին, որտեղ տեղ են գտել Մետաքսեի, Էդուարդ Միլիտոնյանի, Դավիթ Հովհաննեսի, Արտեմ Հարությունյանի, Լևոն Անանյանի, Դավիթ Մուրադյանի, Նորայր Ադալյանի, Նելլի Շահնազարյանի, Ռուբեն Անգալադյանի ստեղծագործությունները, ինչպես նաև «Խոտինյան պատերազմի պատմությունը»' Ալեքսանդր Բոժկոյի թարգմանությամբ:
Ուկրաիներենով հայ ժամանակակից գրականության այսպիսի համապարփակ ներկայացումը կարելի է համարել հայ-ուկրաինական մշակութային հարաբերությունների նոր շրջափուլ, որին նախորդել է 1999 թ. «Գարուն» ամսագրում ժամանակակից ուկրաինական գրականության ներկայացումը:
2012 թ. ապրիլին' Կիևում Մաքսիմ Ռիլսկիի անվան գրական թանգարանում կայացել է ուկրաինական «ՎՍԵՍՎԻՏ» ամսագրի հատուկ համարի շնորհանդեսը, որին ներկա էին հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, գրողներ, լրագրողներ:
2012 թ. նոյեմբերին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով «ՎՍԵՍՎԻՏ» համաշխարհային գրականության ամսագրի գլխավոր խմբագիր Յուրի Միկիտենկոն, գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Դրոզդովսկուն և պատասխանատու քարտուղար Նինա Խարչուկը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Քեմբրիջի համալսարանում կներկայացվի արդի հայ գրականությունը
13:25 - 4.Մայիս.2013
Առաջարկում ենք նաև
15/07/17 13:27
Ինչո՞ւ ես երբեք չէի նախընտրի սովորել Քեմբրիջի համալսարանում
07/05/24 09:53
Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»
15/03/24 08:05
«Ժողովուրդ». Երեւանի ավագանու դեմ հերթական հայցը կներկայացվի դատարան․ կվիճարկվի Մարությանին մանդատից զրկելու որոշումը
14/12/23 09:50
Արդի միջազգային կոնֆլիկտային կոնֆիգուրացիան․ «Փաստ»
04/08/23 11:10
Ե՞րբ նոր iPhone 15-ը կհայտնվի վաճառքում
14/09/22 10:34
Ֆրանսիական համալսարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել
17/10/21 16:50
«Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը, ինչպես և վարունգի՝ կանաչը, աղջկա՝ կույսը, ազգի՝ համաշխարհայինը»․ Վանո Սիրադեղյանի արդի մտքերը
Լրահոս
20:45
Մոդել Քեյթ Քեսիդինի անկեղծ սիրո խոստովանությունը One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնիի հանդեպ
18:35
Որտե՞ղ են այժմ գտնվում ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան և ռուս հումորիստ-հաղորդավար Մաքսիմ Գալկինը
15:40
43-ամյա Ադրիանա Լիման Victoria's Secret 2024-ի ցուցադրման ժամանակ փակել է հեյթերների բերանը, որոնք պնդել են, որ նա «շատ ծերացած է»
14:00
«Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին
19:06
Քեթի Փերին զայրացրել է երկրպագուներին լեսբիական սեքսի իմիտացիայով 2024-ի MTV Video Music Awards-ում իր ելույթի ժամանակ
17:40
Մեգան Մարքլը, հավանաբար, արդեն արել է առաջին քայլը Քեյթ Միդլթոնի հետ հարաբերությունները շտկելու ուղղությամբ
12:35
Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ գրկախառնվել եւ պարել են չորս րոպեանոց հոտնկայս ծափահարությունների ներքո
14:15
Քանիե Ուեսթը եւ Բյանկա Ցենսորին անսպասելիորեն հայտնվել են Դոնալդ Թրամփին աջակցողների հանրահավաքում
12:00
Շվեյցարիայում ոստիկանությունն առգրավել է 7,4 միլիոն դոլար արժողությամբ եզակի մրցարշավային սուպերմեքենա
15:40
Աշխարհի ամենահարուստ մարդը ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ բռունցքներով կռվելու մարտահրավերը
14:00
Քիմ Քարդաշյանը Հնդկաստանի ամենահարուստ մարդու որդու հարսանիքին ներկայացել է հերթական «մահացու» զգեստով
18:00
ՌԴ-ում ստեղծվել է համակարգ, որը Wi-Fi-ի միջոցով 5-7 մ ճշտությամբ որոշում է մարդու գտնվելու վայրը
16:22
Քանյե Ուեսթը կնոջ հետ մեկնել է Մոսկվա. նրան արդեն հորդորել են զերծ մնալ անփույթ հագուստով քաղաք դուրս գալուց
15:00
Ռուս միլիարդատերը շքեղ երեկույթ է կազմակերպել իր ընկերուհու համար՝ հրավիրելով Քրիստինա Ագիլերային