Համացանցում է հայտնվել «Իմ անունը Վիոլա է» ֆիլմի թրեյլերը, որն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել:
«Իմ անունը Վիոլա է» ֆիլմը հոգեբանական դրամա է, որը պատմում է մի աղջկա մասին, ով պայքարում է ազատության համար:
Նա հանդիպում է Աննային, ում կյանքը հիասքանչ է, և նա այդ ամենը մտցնում է միայնակ գլխավոր հերոսուհու կյանք:
Պատանի Հրանտի դերը, ով սիրահարվում է Աննային, կատարում է Մաքսենս Կուզուբաշյանը Ֆրանսիայից, ով հայտնի է Canal+, M6 եւ ARTE ալիքների հեռուստաֆիլմերից:
«Իմ անունը Վիոլա է» ֆիլմը նկարահանել են Հայաստանի Ազգային կինոկենտրոնը, RK films-ը, Global Film Production-ը (ԱՄՆ):