LoveYou.am-ի հետ զրույցում հաղորդավարուհի Դինան պատմեց, որ ազատ ժամանակ, եթե նա ունենում է անցկացնում է իր աղջկա հետ՝ « Բայց ինձ համար հիմա «հոբբի» դարձել է պարս՝ իմ առաջին մասնագիտությունը»:

Հաղորդավարուհու համար պարը օդ է, ջուր, հոգի: 4 տարեկանից հաճախել է գիմնաստիկայի եւ 7 տարի հետո ընդունվել եմ «ARAYI DANCE SHOW»-ում:
«Մինչեւ 17 տարեկանը եղել եմ «ARAYI DANCE SHOW»-ի մենապարուհին: Ապա մասնակցել եմ քաղաքի «Այոիկ» հեռուստանախագծին եւ դարձել քաղաքի «Այոիկը»: Բայց առողջական խնդիրներից ելնելով պարը դարձավ ինձ համար «հոբբի» եւ ստիպեց ինձ ընտրել մեկ այլ մասնագիտություն, որը նորից կապ ունենար բեմի, հանդիսատեսի հետ»,- մեզ հետ զրույցում ասաց հաղորդավարուհին:

Նշենք, որ Դինան եղել է «ARAYI DANCE SHOW» խմբի փոքրերի հավաքականի գեղարվեստական ղեկավարը: Ապա 3 տարի շարունակ զբաղվել է իր սեփական «DINA DANCE SHOW» խմբով:
Պարային ոճերից հաղորդավարուհին նախապատվությունը տալիս է առաջինը «ազգային» պարերին, ապա «Ar En Bi»-ին եւ «Hip Hop»-ին:

Դինան հենց ինքն է, որոշել, որ պետք է պարով զբաղվի: Նրա ծնողները ցանկացել են, որ նա սպորտսմենուհի դառնա եւ դրա համար էլ նա 7 տարի զբաղվել է սպորտով:

Մեր այն հարցին, թե ի՞նչ էքստրեմալ նախասիրություն ունեք, նա պատասխանեց՝ «Ես սպորտային եւ գեղարվեստական մարմնամարզությամբ եմ զբաղվել եւ իմ կարծիքով դրանից այն կողմ էքստրիմ չեմ տեսնում: Ավելի մեծ հասակում վախեցել եմ բառից»: