Business Insider-ն անդրադարձել է Citi ներդրումային բանկի զեկույցին այն տեխնոլոգիաների մասին, որոնք լրիվ կփոխեն աշխարհը՝ նախևառաջ բիզնեսի առումով: Ըստ BI-ի՝ դրանք կփոխեն բիզնես վարելու ներկայիս ձևերը:
Իսկ այդ փոփոխությունները վերաբերում են էներգետիկայի, ժամանցի, տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, փոխադրումների ոլորտներին: Այդ տեխնոլոգիաներից որոշները մեզ հետ են եղել որոշ ժամանակ, սակայն այժմ դրանք ավելի կատարելագործված ու էժան են:
Մյուսները նոր են ի հայտ եկել, բայց տարիների ընթացքում անհրաժեշտություն կդառնան:
Ահա թե ինչն է փոխելու մեր ապագան․
1. 3-D տպագրությամբ: Ըստ աղբյուրի մինչև 2019-ը այդ շուկան կրկնակի աճելու է՝ 6,5 մլրդ դոլարի եկամտով:
2.էլեկտրոնային սիգարետներով, որ առաջիկայում 50 տոկոս տարեկան աճ են ունենալու:
3.Գենոմիկայի (գենետիկայի ճյուղ, որն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների գենոմները – Tert.am) և անհատականացված դեղորայքի ոլորտը, որն արդեն բում է ապրում:
4.Բջջային վճարումները, որոնք 2015-ին կարող են հասնել 2,1 մլրդ ԱՄՆ դոլարի՝ 2005-ի 700 մլն-ի փոխարեն: Բջջային վճարումների համար մի օր տրիլիոնանոց շուկա է կանխատեսվում:
5. Էներգետիկայի հետազոտության տեխնոլոգիաները։ Հորիզոնական հորատումը կամ ստործովյա հետազոտությունները մի օր կարող են ընդլայնել «բրածո վառելիքի», մասնավորապես՝ թերթաքարային վառելիքի հանդեպ աշխարհի պահանջարկը:
6. Նավթից գազին անցումը։ Սա արդեն տարածված է Մերձավոր Արևելքում: Իսկ օվկիանոսից այն կողմ շատ քաղաքներում, հիմնականում տաքսիները բենզինից անցնում են բնական գազի:
7. Ժամանցի ոլորտում նոր տեխնոլոգիաները. 2010-ից հեռուստատեսության վարկանիշները ընկել են 1,2 տոկոսով: Սրա ֆոնին Roku-ն, Netflix-ը, Hulu-ն, Amazon-ը և Google-ը իրենց շոուներն ու ֆիլմերն են առաջարկում: Roku-ն 5 մլն արկղ է վաճառել սպառողին, որոնք թույլ են տալիս վեբվիդեոն սփռել ուղիղ իրենց հեռուստաէկրաններին: Իսկ Netflix-ի բաժանորդների թիվն աճել է 70 տոկոսով:
8.Ծրագրային հավելվածները։ Սպառողներին սկսում են հասանելի դառնալ տարատեսակ ծրագրեր, որոնք նախկինում անհրաժեշտ էր գնել սկավառակով կամ ներբեռնել։ Այժմ Google Apps-ը, Microsoft 365-ը և Amazon-ի վեբ ծառայություններն առաջարկում են ծրագրային լայն սպեկտր: 2012-ին այս շուկան աճել է 26 տոկոսով՝ դառնալով 18 մլրդ-անոց շուկա:
9. Ծրագրայնորեն կոնֆիգուրացիայի ենթարկվող ցանցերը, որոնք պարզեցնում են ՏՏ ցանցերը՝ տարանջատելով տվյալների փոխանցման ու դրանց կառավարման գործընթացները:
10. Արևային լուսաէլեկտրականությունը։ Արևային էներգիայի պանելները շարունակում են շատ արագ էժանանալ, ինչը գերազնցում է բոլոր սպասելիքները: 2012-35թթ ընթացքում ոլորտում սպասվում է 1,3 տրլն-ի ներդրում, ինչը կազմում է էներգիայի արտադրության մեջ համաշխարհային ամբողջ ներդրման 13 տոկոսը։