Ռեժիսոր Ռուբեն Քոչարը նոր ֆիլմ է նկարահանել, որը կոչվում է «Իմ անունն է Վիոլա»: Այն հոգեբանական դրամա է, որի հիմքում ընկած է երիտասարդ աղջկա ապրումները, ձգտումը դեպի ազատություն: Աշխարհընկալման ձևավորման ճանապարհին նրա հոգեբանական վիճակը դրամատիկ է. աղջիկը փորձում է փախչել ոչ միայն գյուղից, այլև ինքն իրենից:
Ֆիլմում հանդես է գալիս ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանը:
Թրեյլերից արդեն իսկ երևում է, որ ֆիլմը բավական համարձակ և սկանդալային է հայկական իրականության համար: Առաջարկում ենք Ձեզ դիտել այն և կարծիքները թողնել մեկնաբանությունների հատվածում: