Դու հիանալի անցնում ես հարցազրույցը և անհամբերությամբ սպասում, թե երբ քեզ կզանգեն աշխատանքի առաջարկով: Սակայն նրանք այդպես էլ չեն զանգում: Դրա պատճառներից մեկը կարող է լինել սոցցանցի քո էջը, հատկապես ֆեյսբուքյան…
Ամերիկացի հետազոտողները հարցում են անցկացրել, որի արդյունքները ցույց են տալիս՝ աշխատանք առաջարկող հարցազրուցավարների 73%-ը հարցազրույցից հետո բացում է սոցցանցերն ու նայում դիմողների էջերը: Նրանց 70%-ը պատրաստ է մերժել անգամ ամենահաջող ընկնող կադրին, եթե նրա էջում որևէ վանող բան նկատի: Հարցվածների 54%-ը խոստովանել է, որ մերժում է բոլոր այն դիմողներին, ում էջում անհասկանալի, պրովոկացիոն նկարներ է տեսնում: Աշխատանք առաջարկողների 44%-ը մերժում է դիմողներին, որոնց էջում գտնում է ապացույց, որ օգտատերը սիրում է ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործել:
Այնպես որ, սոցցանցերի ակտիվ օգտատերեր, ուշադիր եղեք, որպեսզի հերթական մեջբերումը կամ ներբեռնումը Ձեր էջ չդառնա ճակատագրական կարիերայի համար: