Aysor.am

Ֆրանսիայի նախագահի նստավայր Ելիսեյան պալատը վաճառքի է հանում իր գինու հավաքածուների 1/10-րդ մասը:

Vedomosti.ru-ի փոխանցմամբ՝ մայիսի 30-31-ին նախատեսված աճուրդի նպատակն է որոշ չափով թեթևացնել նախագահական գինու մառանը, որպեսզի այն հնարավոր լինի լրացնել նոր տեսականիով:

Ելիսեյան պալատի հայտարարության մեջ նշվում է, որ հաշվի առնելով տնտեսական ծանր իրավիճակը մառանի համար գնվելու են ոչ թանկարժեք գինիներ, իսկ մնացած գումարները ուղղվելու են պետական բյուջե:

Նախագահական մառանը սկսել է լրացվել 1947թ.-ից, երբ երկրի ղեկավար էր Վենսան Օրիոլը: