Մայիսի 1-ին նշվում է Աշխատանքի եւ աշխատավորներրի միջազգային տոնը: Աշխարհի 142 երկերներում այս տոնը նշվում է կամ մայիսի 1-ին կամ մայիսի առաջին երկուշաբթի օրը: Որոշ երկրներում էլ, օրինակ' ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում, տոնն ընդհանրապես մեկ այլ օր է նշվում:
Տոնն սկիզբ է առել 19 դարի վերջին' աշխատավորական շարժման արդյունքում, որի հիմնական պահանջը 8 ժամյա աշխատանքային օրն էր: 1886-ին ԱՄՆ-ի եւ Կանադայի կոմունիստական եւ սոցիալիստական կազմակերպությունները մի շարք ցույցեր եւ բողոքի ակցիաներ կազմակերպեցին, որոնք ավարտվեցին ակցիան ցրելով, որի հետեւանքով էլ Չիկագոյում 6 մարդ զոհվեց: Դրանից մեկ տարի անց Ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը մայիսի 1-ը հռչակեց աշխարհի բոլոր աշխատավորների համերաշխության օր:
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տոնը պաշտոնական դարձավ ԽՍՀՄ տարածքում: Այդ օրը աշխատավորները բազմահազարանոց ցույցեր էին անցկացնում: