Շագանակագույնի «գերիշխանությամբ» դիմահարդարումը ամենատարածվածներից է, քանի որ այդ գույնը, լինելով չեզոք-պաստելային, «հարմարվում է» գրեթե ցանկացած զգեստի, ոճի ու առիթի հետ:
Բոլորն են կյանքում գոնե մեկ անգամ նման կերպ դիմահարդարվել, սակայն ոչ բոլորն են կարողանում ամեն ինչ ճիշտ գլուխ բերել ու հաճախ ոսկեգույն դեմք են ստանում, ինչը գեղեցիկ չէ: Այսպիսով' ճիշտ շագանակագույն դիմահարդարման համար ձեռքի տակ պետք է ունենաք այդ գույնի բոլոր նրբերանգները:
Մեծ սխալ է աչքերն ամբողջությամբ շագանակագույն քսելուց հետո նույն գույնի այտաներկ օգտագործելը. այս պարագայում այտերի վրա ավելի նախընտրելի է թեթև վարդագույնը: Ի դեպ' նույն բաց վարդագույնն է, որ այս դեպքում ավելի լավ կնայվի նաև շուրթերի վրա, թեև շուրթերի մատիտը պիտի իր մեջ և'շագանակագույն, և' վարդագույն երանգներ ունենա: Հետաքրքիր լուծում է նաև անգույն վազելինը: