Տղամարդուն գայթակղելն այնքան էլ հեշտ բան չէ, բայց և այնքան էլ բարդ չէ, ինչպես առաջին հայացքից է թվում։ Կանացի հմայքը տարբեր տղամարդկանց վրա տարբեր կերպ է ազդում։ Նրանց մի մասը միանգամից գերվում է գեղեցիկ սեռի ներկայացուցչի հմայքով, իսկ մյուսները կարողանում են պահպանել իրենց հավասարակշռությունը։
Այդ իսկ պատճառով, եթե ձեր տղամարդը երկրորդ խմբին է պատկանում, այսինքն՝ հեշտ չի գայթակղվում ու հալումաշ չի լինում ձեր գեղեցկությունից, ապա հարկ է զինվել համբերությամբ։ Մեծ մասամբ կանայք իրենք են նախընտրում համակրելի և ուշադրություն գրավող տղամարդկանց։ է՛հ, ո՛վ կցանկանա իր կողքին անշուք մեկին տեսնել։ Թեպետ դժվար է ասել, թե ում ինչն է գրավում։
1.Ձեր օբյեկտն արդեն որոշված է, որո՞նք են ձեր հաջորդ քայլերը։ Ամենից առաջ, իհարկե, պետք է ուշադրություն դարձնեք ձեզ վրա։ Եթե նույնիսկ աշխատում եք նույն գրասենյակում, հանդիպում եք ամեն օր, չի բացառվում, որ նա ձեզ չնկատի որպես կնոջ։ Ուստի այնպես արեք, որ նրա հայացքը հաճախ ձեզ առանձնացնի ու որսա խմբի միջից, որպեսզի նորից ու նորից շրջվի ձեր կողմը։ Նման դեպքերում անփոխարինելի է կանացիության ցուցադրումը։ Տղամարդիկ այդպիսի կանանց բաց չեն թողնում (գոնե աչքերով)։ Տղամարդու ուշադրությանը կարելի է արժանանալ՝ ի ցույց դնելով սեփական առավելությունները։ Հպարտ կեցվածքը, բարձր կուրծքը չեն կարող վրիպել նրանց աչքից։ Ընդգծեք ձեր "ունեցվածքը”՝ հագնելով լայն բացվածքով բլուզներ, երկար ու էրոտիկ ճեղքվածքով կիսաշրջազգեստներ։ Սրանք կերպարն ընդգծելու լավագույն միջոցներն են։
2.Հիմա, երբ նա արդեն նկատել է ձեզ, անցեք հաջորդ փուլին, որը տվյալ տղամարդու հետ հաղորդակցվելն է։ Այդ փորձը ձեզ կարող են փոխանցել ամենատարբեր հեռուստանովելների դերակատարները։ Ստեղծեք այնպիսի իրավիճակ, իբր զգում եք նրա անհապաղ աջակցության կարիքը։ Մի բան, որ բավական հեշտ է կանանց համար, քանի որ գլուխ չեն հանում էլեկտրականությունից, չեն կարող կարգի գցել կենցաղային և առհասարակ որևէ փչացած սարք և այլն։ Գործի դրեք ձեր երևակայությունը և տվյալ անձնավորության հետ հաղորդակցվելու բազում հնարավորություններ կգտնեք։ Եթե տղամարդուն որևէ բան եք խնդրում՝ վերանորոգել վարդակը, համակարգչի մեջ առաջացած խնդիրը վերացնել կամ նման մի բան, ապա տղամարդիկ հիմնականում չեն կարողանում մերժել։ Եթե նա դրական արձագանքի ձեր խնդրանքին, ապա վստահ կարելի է ասել, որ նա պատրաստ է ձեզ հետ զրուցել, շփման մեջ մտնել։ Իհարկե, շատ տղամարդիկ նման դեպքերում չեն մերժում կանանց խնդրանքը, բայց ոչ մի հետին միտք չեն ունենում, չեն մտածում դեպքերի հետագա զարգացման մասին, բայց ձեզ շարունակություն է պետք։ Այդ իսկ պատճառով կարդացեք հաջորդ կետը։
3.Օրինակ՝ ոտքը ոտքին գցած կնոջը շատ քիչ դեպքերում է հնարավոր մերժել։ Տղամարդկանց գրավում է հակառակ սեռի ներկայացուցչի նստելու այդ ձևը։
4.Լիակատար փոխհամաձայնությունը միշտ չէ, որ միանգամից է ստեղծվում (խոսքը միասին լինելու որոշման մասին է)։ Չէ՞ որ դուք չեք ցանկանում անմիջապես սարսափեցնել տղամարդուն ձեր հանկարծահաս պահանջներով ու հրաբխային զգացմունքով։ Հետևաբար, տղամարդուն կարելի է մոտենալ քայլ առ քայլ, ինչի համար դուք ամեն անգամ նոր միջոցներ ու մեթոդներ պետք է մտածեք։ Եթե զգում եք, որ տղամարդու ուշադրությունը կարողացել եք գրավել արդեն որպես իգական սեռի ներկայացուցիչ, ապա ժամանակն է նրան սրճարան հրավիրել սեթևեթանքի ու ֆլիրտի միջոցով։ Համաձայնվեց, ուրեմն ճիշտ ուղու վրա եք։ Քաղաքավարի մերժում ստանալու դեպքում շարունակեք պտտվել նրա շուրջը՝ պատճառաբանելով համատեղ գործերը։ Վաղ թե ուշ նա չի կարողանալու խուսափել շփումից, ինչից հետո կհասունանա ավելի լուրջ ու նպատակաուղղված քայլեր ձեռնարկելու ժամանակը։
5.Եվ, վերջապես, ձեր վերջնական մոտեցման պահը կարող է վրա հասնել ձեր հերթական գործնական խոսակցության կամ համատեղ կատարված աշխատանքի ժամանակ։ Խնդրեք ձեզ տուն ուղեկցել կամ մի պատմություն հորինեք, որը կստիպի նրան տուն տանել ձեր իրերը։ Հենց որ տեղի տա ձեր խնդրանքին, իմացեք, որ բոլոր խորդուբորդ ճանապարհները հարթված են ձեզ համար, հերթական քայլը ձեռնարկելու ժամանակն է։ Կարող եք ի նշան շնորհակալության մի անմեղ համբույր պարգևել նրան։ Հազիվ թե որևէ տղամարդ հրաժարվի նման շնորհակալական ժեստից։ Պետք է ասել, որ ոչ բոլոր տղամարդիկ են կարողանում զս– պել իրենց նման դեպքերում ու անմեղ համբույրին պատասխանում են արդեն ոչ այնքան անմեղ ու ընկերականով: Ուրեմն' բարի ժամանց:
5 քայլ տղամարդուն գայթակղելու համար
0:01 - 1.Մայիս.2013
Առաջարկում ենք նաև
06/06/13 12:59
5 Քայլ տղամարդուն գայթակղելու համար
26/09/24 13:30
«Էրդողանի հետ հանդիպումից Փաշինյանին ինչն էր ուրախացրել», «Վարչապետը խաղաղության համար է քայլ անում»․ Պապոյան (տեսանյութ)
22/04/24 14:00
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թեւանյան
02/06/23 12:50
Կրակոցներ Լոռու մարզում․ տղամարդուն վնասազերծելու համար պարեկը նախազգուշական կրակոցներ է արձակել
01/05/23 18:00
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև կա պայմանավորվածություն՝ Արցախի հարցը մեկընդմիշտ փակելու ուղղությամբ․ Մետաքսե Հակոբյան
25/01/23 11:35
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 10000 դրամով թմրանյութ են իրացրել․ 3 անձի մասով նյութերը դատարանում են
22/03/22 09:30
Ինքնակերտված «հերոսից» հակահերոս՝ մեկ քայլ. «Փաստ»
18/08/21 10:34
3 քայլ՝ քաղցկեղի ռիսկը նվազեցնելու համար
22/12/20 11:45
Այրելով փորձել է վերացնել դիակը. 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ իր հյուրին սպանելու համար
Լրահոս
20:45
Մոդել Քեյթ Քեսիդինի անկեղծ սիրո խոստովանությունը One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնիի հանդեպ
18:35
Որտե՞ղ են այժմ գտնվում ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան և ռուս հումորիստ-հաղորդավար Մաքսիմ Գալկինը
15:40
43-ամյա Ադրիանա Լիման Victoria's Secret 2024-ի ցուցադրման ժամանակ փակել է հեյթերների բերանը, որոնք պնդել են, որ նա «շատ ծերացած է»
14:00
«Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին
19:06
Քեթի Փերին զայրացրել է երկրպագուներին լեսբիական սեքսի իմիտացիայով 2024-ի MTV Video Music Awards-ում իր ելույթի ժամանակ
17:40
Մեգան Մարքլը, հավանաբար, արդեն արել է առաջին քայլը Քեյթ Միդլթոնի հետ հարաբերությունները շտկելու ուղղությամբ
12:35
Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ գրկախառնվել եւ պարել են չորս րոպեանոց հոտնկայս ծափահարությունների ներքո
14:15
Քանիե Ուեսթը եւ Բյանկա Ցենսորին անսպասելիորեն հայտնվել են Դոնալդ Թրամփին աջակցողների հանրահավաքում
12:00
Շվեյցարիայում ոստիկանությունն առգրավել է 7,4 միլիոն դոլար արժողությամբ եզակի մրցարշավային սուպերմեքենա
15:40
Աշխարհի ամենահարուստ մարդը ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ բռունցքներով կռվելու մարտահրավերը
14:00
Քիմ Քարդաշյանը Հնդկաստանի ամենահարուստ մարդու որդու հարսանիքին ներկայացել է հերթական «մահացու» զգեստով
18:00
ՌԴ-ում ստեղծվել է համակարգ, որը Wi-Fi-ի միջոցով 5-7 մ ճշտությամբ որոշում է մարդու գտնվելու վայրը
16:22
Քանյե Ուեսթը կնոջ հետ մեկնել է Մոսկվա. նրան արդեն հորդորել են զերծ մնալ անփույթ հագուստով քաղաք դուրս գալուց
15:00
Ռուս միլիարդատերը շքեղ երեկույթ է կազմակերպել իր ընկերուհու համար՝ հրավիրելով Քրիստինա Ագիլերային