Մինչ նրանք կդառնային18 տարեկան, բուլվարային լրագրերը սկսեցին հրապարակել նրանց կյանքին վերաբերող տեղեկություններ: Հոդվածներն ընդգրկում էին ամեն ինչ' սկսած Մերի- Քեյթի անկանոն սնվելուց մինչև հետագա ծրագրերն ու ճամփորդությունները:
1986թ. հունիսի 13-ին Շերման Օուքսում, Դավիթ և Ջանեթ Օլսենների ընտանիքում, ծնվեցին երկվորյակ աղջիկներ: Էշլին' ավագը, Մերի- Քեյթից երկու րոպե շուտ է ծնվել: Քույրերը շուտով աշխարհին հայտնի դարձան «Օլսեն երկվորյակներ» անունով:
1987թ. «Ֆուլ հաուս» հեռուստասերիալում յոթ ամսական մանկիկներ Մերի-Քեյթ և Էշլի Օլսեններն առաջին անգամ հայտնվեցին էկրանին' ընտրվելով հարյուրավոր երկվորյակներից' կատակերգության մեջ նորածին Միշել Թեների դերը խաղալու համար:
Սկզբում, չկամենալով բացահայտել, որ Միշելի դերում, փաստորեն, երկվորյակներ էին խաղում, ռեժիսորներն իրականում Օլսեն քույրերին ներկայացրին ՙՄերի-Քեյթ Էշլի Օլսեն՚, որը հնչում էր որպես մեկ դերասանուհու անուն: Սակայն, երբ 90-ականների սկզբին միանգամից տարածվեց շոուի հռչակը, ռեժիսորները փոխեցին հայտարարությունը' ներկայացնելով երկվորյակներին որպես առանձին անհատներ. մի քայլ, որն ավելի ընդլայնեց հեռուստադիտողների լսարանը, ովքեր բաղձում էին հետևել, թե Ամերիկայի աչքի առաջ ինչպես են մեծանում այս փոքրիկները:
Մեծանալով' Օլսեն քույրերը ընտրեցին հեռուստատեսային կինոարվեստը. «Տատիկի տուն ենք գնում», «Կրկնակի, կրկնակի, ծանր աշխատանք և անախորժություն» և մի քանի այլ ֆիլմեր:
Երկվորյակներն աշխարհը ցնցեցին իրենց գեղեցկությամբ, երբ նրանց նկարները հայտնվեցին հագուստի, տիկնիկների, օծանելիքի, ամսագրերի, ֆիլմերի պաստառների վրա:
Նրանց կարողությունն ընդլայնվեց, երբ ընտանեկան դիտման համար թողարկվեց «Մերի- Քեյթ և Էշլի. մեր առաջին տեսաֆիլմը»:
1990-ականների կեսերին պարզ դարձավ, որ Մերի-Քեյթ և Էշլին հզոր կոմերցիոն ընկերություն է, ուր երկուսն էլ նախքան տաս տարեկան դառնալն, արդեն ամենաերիտասարդ միլիոնատերերն էին Ամերիկայի պատմության մեջ:
Քույրերը նաև նկարահանվեցին «Մերի-Քեյթի և Էշլիի արկածները» ֆիլմում (1995-2000թթ.): Նրանք իրենց առաջին լիամետրաժ ֆիլմը թողարկեցին 1995թ.-ին' «Պահանջվում են երկուսը»:
2001թ. երկվորյակները կտրուկ վերադարձան «Այդքան քիչ ժամանակ» կոչվող հեռուստատեսային իրական գործող շոու: Այդտեղ Մերի-Քեյթը և Էշլին հանդես եկան Ռիլեյի և Քլո Կարլսոնի դերում. երկու քույր Մալիբուից, որոնք իրարից առանձնացել էին ծնողների ամուսնալուծության պատճառով:
Ոչ ոք չէր կարող ժխտել, որ այս քույրերի խաղն ամենաեկամտաբերն էր: Յուրաքանչյուրի խաղը գնահատվեց 150 մլն դոլար, և երկվորյակներն անվանվեցին «Հոլիվուդի ամենահարուստ երիտասարդ կանայք»' ըստ «Հոլիվուդյան հրատարակչության» լրագրողի: Չնայած նրանց որակել էին որպես «գեղեցիկ, սակայն վախվորած արտաքինով երեխաներ»' հասունանալով նրանք դարձան բավական գրավիչ երիտասարդ կանայք:
Օլսեն երկվորյակները 2004թ.-ին' ծննդյան տարեդարձի օրը, պաշտոնապես հայտարարեցին իրենց 2 մլն դոլար կազմող կարողության մասին:
Անշուշտ, աղջիկներից յուրաքանչյուրն իր ուրույն դերն ուներ. Մերի- Քեյթը հանդես էր գալիս կոմիկական տեսարաններում, իսկ Էշլին' ավելի լուրջ դերերում: Մերի-Քեյթը մի փոքր կարճահասակ է, մի փոքր մուգ մազերով, հաճախ հանդես է գալիս անհանգիստ, անհավասարակշիռ հերոսի դերում:
Շիկահեր, գրավիչ, պահպանողական Էշլիին տրվում է ավելի կայուն մարդու, «լավ քրոջ» դեր:
Օլսեն քույրերը հայտարարեցին նաև, որ քոլեջ հաճախելու պատճառով կընդմիջեն իրենց դերասանական կարիերան:
Երկվորյակները հաճախեցին Նյու Յորքի համալսարան, ուր Գալաթին դպրոցում սովորեցին անհատական դասընթացով. Էշլին ընտրեց փիլիսոփայությունը, իսկ Մերի-Քեյթը' խոհարարությունը: Մեկ տարի անց, այնուամենայնիվ, Մերի-Քեյթը թողեց Նյու Յորքի համալսարանը և մենակ վերադարձավ Կալիֆոռնիա' տեղիք տալով բուլվարային լրագրերին ենթադրությունների, թե հիվանդ է անորեքսիայով' թերսնմամբ:
Յուրաքանչյուր փոփոխություն, լինի մազերի գույնին կամ հերթական ընկերոջը վերաբերող, երկուսին էլ երաշխավորում է լինելու վերջին նորությունների գլխավոր թեման. միայն ցավալի է, որ այդ ամենը պտտվում է ոչ թե իրենց տաղանդի, այլ օրեցօր զարգացող անձնական կյանքի շուրջ: