“Le Reve Brise” այսպես է կոչվում կոմպոզիտոր Նարինե Զարաֆյանի հեղինակած երգը, որն իրար միջև չեն կարողանում կիսել երգչուհիներ Սոնա Շահգելդյանը և Վարսան: Երգչուհի Վարսան մի քայլ առաջ է անցել Սոնայից և արդեն ներկայացրել է տեսահոլովակ, միայն թե Սոնան չի պատրաստվում զիջել, շուտով նա էլ այս երգի հիման վրա կնկարի տեսահոլովակ:
ArmStar.am-ն արդեն պատմել է թե որքան զայրացած է Սոնան, նա իր ֆեյբուքյան էջում արել է հետևյալ գրառումը.«Շարունակում եմ զարմանալ ու զայրանալ… Այսօր իմացա, որ կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի նոր ֆրանսերեն ստեղծագործությունը, որն իմ մատուցմամբ շաբաթից ավել դիտվել է «youtube»-յան իմ ալիքում, արդեն ունի իր «տեսահոլովականման վիդեոն» ոմն երգչուհու կատարմամբ: …վայ-երգչուհին (Վարսան) ու ռեժիսորը բուսնեցին և աղավաղեցին կոմպոզիտոր Զարիֆյանի արվեստը, ով այս առիթով նույնպես զայրացած է… Մենք սա այսպես չենք թողնի»:
Մինչ Սոնան զայրանում է, երգչուհի Վարսան իր ֆեյսբուքայն էջում շնորհակալություն է հայտնում տեսահոլովակի համար. «Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր մասնակցել են տեսահոլովակի ստեղծման ընթացքին' Արամայիս Հայրապետյան ջաաաան, Գոռսսսսս:Ճ Մեռնեմ ձեր ջանին»,գրում է երգչուհին:
Թե ինչպես կավարտվի այս հակամարտությունը, մեզ միայն մնում է հետևել: