Tert.am

Կղզի, որը ունի եկեղեցի կամ աստղադիտարան, խնձորենի, որը տնկել է Թոմաս Էդիսոնը, կամ ծովափ, որում արևային լոգանք է ընդունել Ուինսթոն Չերչիլը՝ այսպիսի տեղեկություններ են ուղեկցում կղզիների վաճառքի վերաբերյալ հայտարարություններին: Սակայն այս պատմական փաստերն ամենևին չեն բարձրացնում կղզիների արժեքը, գրում է РБК-ն և ներկայացնում վաճառքի հանված կղզիներ ամբողջ աշխարհից, որոնց արժեքը տատանվում է 1-10 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում։

1. Դումունպալիտ կղզի, Ֆիլիպիններ
Տեղի բնակիչներն այն անվանում են Կրիայի կղզի, որովհետև նրա վրա գտնվող ժայռերը նման են կրիայի լողակներին: Կղզին շրջապատված է ծովախութերով և այն ունի սպիտակ ավազով մի շարք լողափեր: Սակայն ներկա պահին կղզու վրա կա միայն պահակակետ և 2 ննջասենյակ ունեցող տուն:

2. Դաբլ կղզի, Օնտարիա, Կանադա

Հեշտ է կռահել, որ իր անունը կղզին ստացել է իր տարօրինակ տեսքի համար, որը հիշեցնում է երախը բաց դինոզավրի: 2,5 հա տարածք ունեցող կղզին ունի առողջ բուսականություն, 2 ծովային ապաստարան, որտեղ փոթորկի ժամանակ հնարավոր կլինի թաքցնել նավերը: Այնտեղ նաև կա 2 տուն, որոնցից մեկը ժամանակակից կառույց է, իսկ մյուսը կառուցվել է 1920 թվականին:

3.Լիթթլ Բուկիլիա կղզի, Ֆլորիդա, ԱՄՆ
Նշվում է, որ Թոմաս Էդիսոնն այցելել է այս կղզին, երբ այն պատկանում էր ամերիկյան քիմիկոս Չարլզ Բերջեսսին: Ըստ պատմությունների, Էդիսոնը կղզում ծառ է տնկել, որը դեռևս գոյություն ունի, սակայն ոչ ոք չգիտի, թե դա որ ծառն է:

4.Էիլինի Ռիհ կղզի, Շոտլանդիա
Տեղացիներն այն անվանում են Արքայի կղզի: Ըստ առասպելի, այստեղ է մահացել դանիական արքա Օլաֆը: Հնարավոր է, որ կղզին արքայական է դարձել այն բանի համար, որ այն պատկանել է նաև Չինաստանի վերջին կայսր Պու Իին:

5. Գանպաուդեր կղզի, Բերմուդներ
Այս գեղեցիկ կղզին հայտնի է նրանով, որ XIX դարում այն օգտագործվում էր, որպես ԱՄՆ բանակի պայթուցիկ նյութերի պահեստ: Այսօր այն հանգստի հիանալի տեղ է, որտեղ կարող են այցելել բազմաթիվ հյուրեր: Կղզում, բացի հիմնական շինությունից, պահպանվել են նաև զորանոցները:

6. Նանանու-ի-Տոպտ կղզի, Ֆիջի
Այս կղզին ամբողջությամբ պատված է ծառերով, սակայն այն հայտնի է նրանով, որ ժամանակին պատկանում էր սեր Հարոլդ Միտչելին՝ քաղաքական գործչին, ով Ուինսթոն Չերչիլի մոտ ընկերն էր: Ըստ լեգենդի, այստեղ է հանգստացել նաև Չերչիլը:

7. Մոտո Օպուա կղզի, Ֆրանսիական Պոլինեզիա

0.5 հա մակերես ունեցող փոքրիկ կղզին գտնվում է Ֆրանսիական Պոլինեզիայի խոշորագույն Ռայատեն ծովածոցում:

8. Այնա կղզի, Նյու Յորք, ԱՄՆ

Այնա կղզեխումբը բաղկացած է 1 խոշոր և 2 փոքր կղզիներից: Կենտրոնական կղզու վրա գտնվում է 1905 թվականին կառուցված 3 հարկանի տունը:

9.Կալտսոնիսի կղզի, Հունաստան

Հունական կղզիները վաճառքում երկար չեն մնում, ինչի համար պետք է օգտվել հնարավորությունից: Կղզու մակերեսը կազմում է 25 հա, իսկ ափին կա 1686 թվականին կառուցված եկեղեցի:

10. Մոունու կղզի, Տոնգոյի թագավորություն
Պատկերացրեք մի տուն, որի պատուհանից դուք կարող եք հետևել կետերի խաղին: Այս կղզին գտնվում է կղզեխմբի մի մասում, որը փակված է սառը հոսանքներից, ինչի համար այն բնակատեղի է դարձել նորածին կետերի համար: