Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ փոխում ենք մեր աշխատավայրը: Հոգեբանները խորհուրդ են տալիս փոխել աշխատանքը 3-5 տարին մեկ: Եթե մտածում եք\' ինչպես հեռանալ աշխատանքից, հետևեք LN-ի խորհուրդներին: Երբ այդ ընթացքում կուտավկվել է վիրավորանք, մենք ուզում ենք հեռանալուց առաջ ասել ամեն ինչ և հեռանալիս բարձր ձայնով շրխկացնել դուռը: Բայց աշխատանքից դուս գալիս ավելի լավ կանեք՝ մի կողմ թողնեք շեքսպիրյան կրքերը և խուսաթեք սկանդալներից: Թող տնօրինությունը ժպիտով հիշի Ձեր մասին:
Մտածված քայլ
Մինչև ճակատագրական քայլ անելլը մի լավ մտածեք: Հնարավոր է, որ ցանկությունն առաջացել է պարզապես գերհոգնածության պատճառով: Արձակուրդ վերցրեք, լիարժեք հանգստացեք, փոխեք Ձեզ շրջապատող մթնոլորտը: Այս ամենը կօգնի հասկանալ, թե ինչն էր Ձեզ ստիպում հեռանալ աշխատանքից: Թղթի վրա գրեք Ձեր ներկայիս աշխատանքի առավելություններն ու թերությունները: Հնարավոր է\' հասկանաք, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ և վերադառնաք աշխատանքի:
Եթե Ձեզ չի բավարարում աշխատավարձը կամ պարտավորությունները, խոսեք այդ մասին տնօրենի հետ: Մի սպասեք, որ Ձեր հարցին միանգամից և շատ շահավետ լուծում կտրվի, բայց հնարավոր է՝ փոխադարձ համաձայնության գաք: Միայն թե մի սպառնացեք, շանտաժի մի դիմեք:
Երբ չարժի թողնել աշխատանքը
Մի լքեք աշխատանքը առանց որոշակի կողմնորոշության: Անգամ եթե խնայած գումար ունեք, որով կարող եք ապրել, միևնույն է, առանց համապատասխան աշխատանք գտնելու մի թողեք ներկայիս աշխատանքը: Ինչքան երկար եք հանգստանում, այդքան ավելի շատ է աշխատանք առաջարկողը մտածում, թե ինչի հետ է կապված Ձեր երկար հանգիստը: Հետևաբար, որպես աշխատող Ձեր գինը կտրուկ ընկնում է: Մի հեռացեք աշխատանքից հանգստյան օրերին, արձակուրդային շրջանում:
Կարևոր մանրուքներ
Տեղադրելով Ձեր ռեզյումեն տարբեր ինտերնետային կայքերում, հիշեք, որ Ձեր տնօրինությունը նույնպես կարող է օգտվել այդպիսի կայքերից: Եթե դեռևս չեք հեռացել աշխատանքից, ապա զգուշավորությունը Ձեզ այս հարցում չէր խանգարի: Մի խոսեք նոր աշխատանքի մասին Ձեր աշխատասենյակի հեռախոսով կամ նամակներ մի ուղարկեք ընկերության ինտերնետային փոտով: Աշխատանքի փնտրտուքով զբաղվեք գրասենյակի պատերից դուրս:
Ձեր հեռացման մասին որոշումը նախ քննարկեք Ձեր անմիջական գլխավորի հետ անձնական զրույցի ժամանակ: Մի կիսեք Ձեր կարծիքը աշխատողների հետ: Տնօրինությունը հաստատ ուրախ չի լինի լսել Ձեր հեռացման մասին լուրը երրորդ անձից:
Դուք պարտավոր եք մինիմում մեկ ամիս առաջ զգուշացնել տնօրինությանը Ձեր հեռացման մասին, եթե գլխավորող պաշտոն եք զբաղեցնում, և 3 աշխատանքային օր առաջ, եթե փորձաշրջան եք անցնում:
Կոլեգաների և տնօրինության հետ կոռեկտ և հարգալից խոսեք: Եթե անգամ առիթ ունեք ամեն ինչ նրանց երեսին շպրտելու, հիշեք, որ այդպիսով կվնասեք Ձեր համբավը: Ձեզ բարձր պահեք, բացասականին բացասաբար մի պատասխանեք: Ձեր հաջորդ տնօրենը կարող է Ձեր մասին տեղեկություններ փնտրել նախկին աշխատավայրում:
Կոլեգաների հետ հրաժեշտի երեկո կազմակերպեք, պարզապես գնացեք միասին թեյելու: