Եթե գրասենյակում Դուք հագնվում եք այնպես, որ գործընկերները ուրիշ ոչնչի մասին մտածել ի վիճակի չեն, բացի Ձեր արտաքին տեսքից, ապա առաջխաղացման կարիերայում մի սպասեք…

Օֆիսային մշակույթի մի խումբ ամերիկացի հետազոտողներ բացահայտել են կնոջ մասնագիտական աճի թշնամիներին՝ լանջաբացվածքն ու կարճ կիսաշրջազգեստը: Ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, նման հագուկապը նյարդայնացնում է ղեկավարությանը, Ձեր դեմ տրամադրում գործընկերներին:

Հարցված մենեջերների 87 տոկոսը հայտարարել է, որ իրենց բարկացնում է խոր լանջաբացվածքը, իսկ 76 տոկոսը նշել է, որ գրասենյակը կարճ կիսաշրջազգեստների տեղը չէ: Հետաքրքրական է, որ դժգոհած մենեջերների 91 տոկոսը եղել են կանայք, որոնք կտրուկ դեմ են արտահայտվել «խաղարկային» հագուստին:

Պարզվում է՝ կարիերայի ոլորաններին վտանգավոր են նաեւ դաջվածքները: Մենեջերների մեծ մասը շեշտել է, որ դաջվածքով կանայք վստահություն չեն ներշնչում իրենց: