Երգիչ Հայկ Կասպարովը տևական դադարից հետո կներկայացնի նոր երգ, այն գուգերգ է երգչուհի Մարինե Պետրոսյանի հետ: Սա նրա արդեն երրորդ զուգերգն է. «Երգը կոչվում է «Կում առ կում», երգի հեղինակը Մարինե Պետրոսյանն է, այն դանդաղ ոճում է»,- ArmStar.am-ի հետ զրույցում ասաց Հայկը:
Մարինեն և Հայկը վաղուց էին պլանավորում միասին դուետ կատարել, համագործակցությունն անընդհատ հետաձգվում էր, սակայն տեսահոկոլավակը չի ուշանա, մայիսին կսկսեն նկարահանումները. «Չեմ ուզում փակագծերը բացեմ և նշեմ ռեժիսորի անունը, սա նրա առաջին գործն է: Տեսահոլովակը պատրաստ լինելուց հետո նոր կհասկանանք' արժեր վստահել, թե ոչ:Բայց ես վստահ եմ, որ նա մեր սպասելիքները կարդարացնի»,-նշեց երգիչը:
Նա նաև հավելեց, որ ներկայում կարվում են տեսահոլովակի հագուստները, որոնց դիզայնով զբաղվում է Դիանա Շատվերյանը:
Մենք նաև հետաքրքրվեցինք երգչի սպասվող ապագա հարսանիքից, ինչին ի պատասխան նա նշեց. «Հարսանիքիս օրը տեղափոխվել է, քանի որ գերմանական դեսպանատունն ամուսնական վիզան չի տվել»:
Երգիչը խոստացավ, որ հարսանիքի օրն առաջինը կիմանան ArmStar.am–ի ընթերցողները:
Հետաքրքրվեց Սիրանուշ Գրիգորյանը