Tert.am

Ռուս հայտնի արտիստ Միխայիլ Բոյարսկին գլխավորել է ծխողների իրավունքների համար պայքարող շարժումը: Մոտ ապագայում ակնկալվում է ստորագրահավաք սկսել հակածխախոտային օրենքի ընդունման դեմ, տեղեկացնում է Вести.Ru-ն:

Շարժման ներկայացուցիչները նշում են, որ իրենց նպատակն է նորմալ, ոչ ստորացուցիչ պայմանններ ապահովել ծխողների համար: Մասնավորապես, նրանք պահանջում են պահպանել ծխելու համար նախատեսված տարածքները և ստեղծել նմանատիպ տարածքներ գնացքներում, օդային և ջրային փոխադրամիջոցներում, բանտերում, հիվանդանոցներում: Ակտիվիստները պայքարում են նաև ծխողների համար հատուկ ռեստորանների բացման համար:

Միխայիլ Բոյարսկուց բացի, ծխողներին աջակցող ելույթ են ունեցել նաև բանաստեղծ Վլադիմիր Վիշնևսկին, պետդումայի նախկին խոսնակ Գենադի Սելեզնյովը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: