Որքանէլկանայքհմուտլինենկամխելացի, միևնույննէ, նրանցբնորոշէ նույն սխալներըկրկնելը, ինչը խիստ ազդում է հարաբերությունների որակի վրա: LN-ը կազմել է այն սխալների յոթնյակ, որոնք կարող են կործանել ցանկացած հարաբերություն և որոնցից խորհուրդ ենք տալիս հեռու մնալ:
1. Սեքս առաջին ժամադրության ժամանակ: Ստանալով Ձեզ հետ լինելու իրավունքը միանգամից' տղամարդը կկորցնի հետաքրքրությունն ու այլևս չի ցանկանա տեսնել Ձեզ իր ընկերուհու դերում, անգամ եթե մինչև անկողնում հայտնվելը նա ուներ նման ցանկություն:
2. Չափից դուրս անկեղծություն: Հանդիպման ու շփման առաջին օրերին մի ծանրաբեռնեք նրան մանկության ու պատանեկության բոլոր երջանիկ ու տխուր օրերի մասին մանրամասներով: Հակառակ դեպքում կստեղծեք «դրամատիկ կնոջ» կերպար, որի մասին շատ փոքրաթիվ տղամարդիկ են երազում:
3. Ինֆորմացիոն գրոհ: Երբեք մի «պարուրեք» նրան հաղորդագրություններով, նամակներով ու զանգերով: Տղամարդիկ չեն սիրում այդքան շատ շփում և կարող են պատասխանել Ձեզ հակառակով. սկսեն հեռու մնալ:
4. Հետապնդում: Երբեք մի մտեք սոցիալական ցանցերի նրա նաձնական էջ, մի փորձեք կարդալ նրա հեռախոսին եկած հաղորդագրությունները կամ պարզել, թե ուր է նա գնում, երբ ասում է, որ պարաստվում է երեկոնանցկացնել ընկերների հետ: Եթե նա նկատի Ձեր հետապնդումները, կհիասթափվի միանգամից և բացատրություններն անգամ չի լսի:
5. Արհեստական օրգազմ: Երբեք մի ձևացրեք, թե վառվում եք երջանկությունից: Պատկերացրեք՝ինչ կլինի, եթե դուք ամուսնանաք. Միթե հավերժ պատրաստվում եք ձևացնել, թե գոհ եք սեռական կյանքից: Եթե կա խնդիր, ավելի լավ է քննարկելու գտնելլուծման եղանակ:
6. Հույս, թե կփոխեք նրան: Երբեք մի շփվեք մարդու հետ' հույս փայփայելով, թե կկարողանաք նրանից ուրիշ մարդ ստանալ, եթե նա Ձեզ պետք չէ, գտեք ուրիշին:
7. Ինքնազոհաբերություն: Հանուն հարաբերությունների երբեք մի զոհաբերեք Ձեզ: Ինչքան էլ սիրեք նրան, մի վերածվեք բացարձակ «մենքի»' ջնջելով Ձեզ «ես»-ը: