Հանրահայտ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան դարձել է գերմանական հեղինակավոր մեքենաշինական ընկերության՝ Porsche-ի դեսպանը։
Ինչպես նշում է LuxPlanet-ը, 26-ամյա թենիսիստուհին բրենդի հետ ստորագրել է եռամյա պայմանագիր, որի շրջանակներում մասնակցելու է Porsche-ի գովազդային և մարքեթինգային արշավներին։
Porsche-ի ղեկավար Մատիաս Մյուլերի խոսքով՝ Շարապովային շատ է սազում Porsche-ի դեսպանի դերը, քանի որ նա աշխատասեր է, ուժեղ ու էլեգանտ։ Սրանք հենց այն հատկանիշներն են, որը հատուկ է գերմանական մեքենաշինական բրենդին։