Աշխարհահռչակ ռեփեր Գեյմը (The Game) սոցիալական կայքերից մեկի իր պաշտոնական էջում տարածել է մի լուսանկար, որում նրա հագի շապիկին գրված է' «Մեր վերքերը դեռ բաց են. 1915»:
Նկարին կից ռեփերը գրել է. «Այսօր Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, այդ պատճառով էլ ես հագել եմ այս շապիկը' ի հիշատակ բոլոր հայ ընտանիքների, ովքեր տուժել են 1915-1923 թվականի ողբերգական դեպքերից: Մեր վերքերը դեռ բաց են»: